Հոլանդիայում ընթացող Tata Steel մրցաշարի վերջին տուրում Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով պարտվեց Դինգ Լիրենին:
Արոնյանը պարտությունը կրեց պարտիայի 54-րդ քայլին:
Հավելենք, որ Լևոնը մրցաշարն ավարտեց 5,5 միավորով և լեհ գրոստմայստեր Ռադոսլավ Վոյտաշեկի հետ բաժանեց 9-10-րդ հորիզոնականները:
Այսպիսով, Լևոն Արոնյանը մրցաշարի 13 տուրերում տարավ 1 հաղթանակ, 9 պարտիա ավարտեց ոչ-ոքի և պարտվեց 3 անգամ: