Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Տիագո Մոտտան կարող է տեղափոխվել իր նախկին ակումբ, տեղեկացնում է Sport Mediaset-ը:
Ըստ աղբյուրի` 32-ամյա բրազիլացին հետաքրքրել է իտալական «Ինտեր»-ին:
Հաղորդվում է, որ իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել բրազիլացու տրանսֆերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Հավելենք, որ Մոտտան Միլանում հանդես է եկել 2009-ից 2012 թվականներին: