Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Եթե Պերմյակովը զորամասում զինծառայողների կրակեր, ոչ ոք չէր իմանա. ռազմաբազայի նախկին զինվոր. Armlur.am

Armlur.amը շարունակում է ներկայացնել, թե ինչ են մտածում Ավետիսյանների ընտանիքի սպանության մասին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայողները: 2009թ. իր ծառայությունը սկսած Ռոդիոն Կոմովը կայքի հետ զրույցում տեսակետ է արտահայտել, թե սպանությունը նախօրոք ծրագրավորված է եղել, որպեսզի թշնամանք առաջացնի դարավոր բարեկամ հայ և ռուս ազգերի միջև: Նախկին զինծառայողն իր ծառայությունից և գյումրեցիներից միայն լավ հիշողություններ ուներ:

– Հայաստանում ծառայության մասին մնացել են միայն լավ հիշողություններ: Հայերը շատ բարի մարդիկ են: Հայաստանում ռուս զինվորն իրեն շատ լավ է զգում: Շատ վատ է, որ երկու ազգերի միջև եղած դարավոր ընկերությունը կարող է վտանգվել զինվորի հիմար արարքի պատճառով: Մեծ հույսեր ունեմ, որ ամեն ինչ կկարգավորվի: Ես հաճախ եմ զբոսնել Գյումրիի փողոցներով և նույնպես զինվորական հագուստով, ինչպես Պերմյակովը, ինձ բոլորը մեծահոգաբար օգնել են, ճանապարհ ցույց տվել: Ես շատ զարմացած էի ռուս զինվորների հանդեպ հայերի վերաբերմունքից: Իմ սրտում հավերժ Հայաստանից մասնիկ է մնացել:

– Ի՞նչ կասեք Գյումրիի ողբերգական դեպքերի մասին:

– Ես կարծում եմ, որ այդ դեպքը ծրագրավորված է եղել, որպեսզի վեճ առաջացնեն երկու ազգերի միջև: Շատ անհասկանալի և անտրամաբանական բաներ կան Վալերի Պերմյակովի արարքներում: Եթե նույնիսկ նա է մարդասպանը, ապա ես ցանկանում եմ, որ դատարանի առջև կանգնեն և պատիժը կրեն այն մարդիկ, ովքեր նրան հասցրել են այդ վիճակին:

– Որո՞նք են ըստ ձեզ անտրամաբանական քայլերը: 

– Նա ո՞ւր պետք է փախներ, Թուրքիա՞, այնտեղ և՛ մեզ, և՛ ձեզ չեն սիրում: Վրաստանը նույնպես տարբերակ չէ, քանի որ 2008թ. պատերազմից հետո այնտեղ մենք ոչինչ չունենք անելու: Ադրբեջանի մասին էլ խոսք չկա: Քիչ հավանական է, որ նա կարող էր նստել ինքնաթիռ և թռչել Ռուսաստան, քանի որ նա ոչ մի փաստաթուղթ չուներ, իսկ նրան փնտրում էին: Ջուր խմել նա կարող էր ցանկացած վայրում , իսկ թողնել զինվորական կոշիկները, որոնցով շատ հարմար է քայլել այդ տարածքներում և այն էլ ազգանունով, այնպիսի մարդու արարք չէ, ով մտադրվել էր փախչել: Ցանկացած հայկական ընտանիք նրան կկերակրեր, կթողներ, որ գիշերեր և ամեն ինչով կապահովեր:

…- Ինչպիսի՞զինվորներէինծառայում 102-րդռազմաբազայում:

– Մարդիկ շատ տարբեր էին. ոմանք հանգիստ, ոմանք շուտ բռնկվող: Գրեթե բոլոր զինվորները հասարակ ընտանիքից էին, մեծ մասամբ կային նաև մանկատներից տղաներ, սակայն այնպիսի խելագար, ինչպիսին Պերմյակովն է, չկար: Ցանկացած զորամաս փակ տարածք է և այնտեղից հատկապես բացասական լուրերը շատ հազվադեպ են տարածվում: Մեր բանակում ոչ ուրախալի դեպքեր են գրանցվում, սակայն դեռևս դրանց մասին հասարակությունը չի տեղեկանում: Եթե նա զորամասում կրակեր զինծառայողների, այդ մասին ոչ ոք չէր իմանա:

 

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում