Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Որ հարցնում եմ՝ ուրդուց ես, խի՞ նորմալ չես պատասխանում». Անտուն հովիվը զայրացած հարցատուից պաշտպանվել է ոչխար խուզելու մկրատով

Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրիկ Իսկոյանի նախագահությամբ ավարտվել է Գարիկ Փաշայանի գործի դատական քննությունը:

Նախաքննական մարմինը 26-ամյա Գարիկին մեղադրանք էր առաջադրել տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Գարիկ Փաշայանը 2014 թվականի հունիսից որպես հովիվ աշխատել է Գեղարքունիքի մարզի «Բոռբոռ» սարատեղում: Նա պահել է ազգությամբ եզդի Իշխանի ոչխարները:

Հուլիսի 1-ին, ժամը 20-ի սահմաններում Գարիկը սարատեղում մի խումբ մարդկանց հետ իր գործատուի՝ Իշխանի վրանում ճաշել և ալկոհոլային խմիչք է օգտագործել:

Հացկերույթին մասնակցող, ալկոհոլ օգտագործած Սուրիկ Ջ.-ն վիճաբանել է Գարիկի հետ, կռվել է: Կռվի ժամանակ Գարիկ Փաշայանը ոչխար խուզելու մկրատով հարվածել է Սուրիկին ու ծանր վնասվածք է պատճառել:

Ընդհանուր իրավասության դատարանում Գարիկ Փաշայանը մեղսագրված արարքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Նա հայտնել է, թե Իշխանի ոչխարները պահել է ու բնակվել սարատեղում խփված վրանում:

Դեպքի օրվա երեկոյան ոչխարները սարից բերել է վրանների մոտ ու գնացել է Իշխանի վրան՝ հաց ուտելու:

Իշխանի վրանում այլ մարդիկ էլ են եղել, այդ թվում և Սուրիկ Ջ.-ն:
Վերջինս իրեն հարցրել է. «Ուրդուց ես» Ինքն էլ պատասխանել է. «Ես էլ չգիտեմ՝ որտեղից եմ»:

Իր պատասխանը վիրավորական է թվացել Սուրիկին, նա կարծել է, թե ինքը ծաղրանքով է պատասխանել:

Բայց ինքն այդպես է պատասխանել, որովհետև իրականում տուն չունի, ծնողներ չունի, ապրում է անասուններ պահելու վայրում:
Երբ վրանից դուրս են եկել, Սուրիկը մոտեցել է իրեն, ասել է. «Որ հարցնում եմ՝ որտեղի՞ց ես, ինչո՞ւ նորմալ չես պատասխանում»:
Այս ասելով՝ Սուրիկը թևանցուկ է արել իրեն ու գլխով հարվածել է իր դեմքին, իրենք քաշքշել են մեկմեկու:

Միջադեպին ներկաները բաժանել են իրենց, իրեն ասել են. «Գնա քո վրանը, մենք Սուրիկին կտանենք: Որ Սուրիկը օղի է խմում, վատանում է, ակտիվանում»:

Ինքը գնացել է իր վրանը: Այնտեղ ոչ ոք չի եղել: Քանի որ Սուրիկ Ջ.-ն իրենից ֆիզիկապես ուժեղ էր, ինքը վախեցել է նրանից: Նստել է իր վրանում, մահճակալի վրա:

Այդ ժամանակ Սուրիկ Ջ.-ն, մյուսների ձեռքից պոկվելով, վազելով ներս է մտել վրան, բռնել է իր պարանոցից, սկսել է քաշքշել: Երբ բռնել է իր պարանոցից, ինքը նստած է եղել մահճակալին: Սուրիկը իր պարանոցից բռնել, սեղմել է, իրեն գցել է մահճակալին, պառկել է իր վրա:

Ինքը հրել է նրան ու վրանից դուրս է եկել: Այն ժամանակ, երբ Սուրիկը սեղմել է իր պարանոցը, իրեն քաշքշել է, իր աչքերը «թացացել են», տեսողությունը վատացել է:

Ինչ-որ բան է ընկել ձեռքի տակ: Չի հասկացել, թե որ պահին է այդ «բանով» վնասել Սուրիկին: Նա ոտքի է կանգնել, ասել է՝ վախ, կողքս:

Երբ Սուրիկին տեղափոխել են հիվանդանոց, Իշխանի կինն իրեն տարել է իրենց վրան, որ Սուրիկի հարազատները չվնասեն: Նրանց սեղանին օղի է եղել, ինքը վախից մի քանի բաժակ օղի է խմել:
Ամբաստանյալն ասել է, թե մինչև օրս չի հավատում, որ ինքը վնասել է Սուրիկ Ջ.-ին:

Տուժողը համարյա նույն բանն է ասել, նշել է, թե ինքը կարծել է՝ հովիվը իրեն ծաղրում է, չի ցանկանում իր հարցին պատասխանել: Դրա համար է զայրացել նրա վրա ու հարձակվել:

Տուժողն ասել է, թե Գարիկի վրանում լուսավորությունը նորմալ է եղել, ինքը նրա ձեռքին մկրատ չի տեսել: Նա իրեն չի սպառնացել: Ինքը չի էլ զգացել, թե երբ է վնասվածք ստացել: Ոտքի է կանգնել, աչքերի առաջը սևացել է, այդ ժամանակ է նկատել, որ կողքից արյուն է գալիս: Իրեն անմիջապես տեղափոխել են Մարտունու բժշկական կենտրոն:

Տուժողն այն կարծիքն է հայտնել, թե չի հավատում, որ իրեն վնասվածք է պատճառել Գարիկը: Իր կարծիքով՝ ինքն ընկել է վրանում եղած «անկյունակի» վրա, դրանից է վնասվածք ստացել:
Տուժողը Գարիկից պահանջ կամ բողոք չի ունեցել:

Ականատես վկաները նույնատիպ ցուցմունքներ են տվել:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ նախաքննական մարմինը սխալ է որակել կատարված արարքը:
Գարիկ Փաշայանի արարքը դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնել չէ:

Դեպքի պահին Գարիկ Փաշայանը հայտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նրա վրա հարձակվել է ֆիզիկապես ավելի ուժեղ տուժողը, վեճ ու կռվի նախաձեռնողը եղել է վերջինս: Նա Գարիկի նկատմամբ բռնություն է գործադրել ինչպես դրսում, այնպես էլ վրանում, սեղմել է նրա պարանոցը, գցել է մահճակալին: Գարիկը մտածել է՝ նա իրեն խեղդում է:

Գարիկ Փաշայանը պաշտպանվել է, հարվածել է տուժողի կողմից հակաօրինական արարք կատարելու պահին, բայց իր նկատմամբ ինտենսիվ, իրական, վտանգավոր ոտնձգություն կատարողին մկրատով հարվածելով՝ արարքը կատարել է անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով:

Ընդհանուր իրավասության դատարանը Գարիկ Փաշայանին մեղավոր է ճանաչել անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցումով տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 116 հոդվածի 2-րդ մասով:

Գարիկ Փաշայանը դատապարտվել է 150 հազար դրամ տուգանքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում