Հայազգի բռնցքամարտիկ Հայկ Շահնազարյանը, ով հանդես է գալիս Ռուսաստանի դրոշի ներքո, առաջին պարտությունն է կրել պրոֆեսիոնալ ռինգում իր կարիերայի ընթացքում:
Կոլորադոյում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ 21-ամյա բռնցքամարտիկը զիջել է մեքսիկացի Աբներ Լոպեսին:
Նշենք, որ մենամարտը բաղկացած է եղել 8 ռաունդից, որի ընթացքում Շահնազարյանը երկու անգամ նոկդաունի է ենթարկվել: