Քիմ Քարդաշյանը անցած տարի մեծ ջանքեր էր գործադրում համացանցային օգտատերերի ուշադրությունը գրավելու համար: Ինչ արժեր միայն Paper Magazine ամսագրի ֆոտոշարքը, որը վերնագրված էր «Համացանցի պայթյուն»:
Ժամանակն է եկել փառքի պսակը ավելի երիտասարդ սերնդին փոխանցելու համար: Calvin Klein-ի ներքնազգեստի համար Ջասթին Բիբերի մասնակցությամբ ֆոտոշարքը գերազանցել է Քիմի հինգերորդ կետի գրավչությունը:
Ինչպես նշում է աղբյուրը՝ 48 ժամվա ընթացքում այդ լուսանկարները հավաքել են ավելի քան կես միլիոն մեկնաբանություն, ինչը մոտ 5 անգամ գերազանցում է Քիմի արդյունքը:
Դա զարմանալի չէ, որովհետև դաջվածքներով պատված երգչի մկանուտ մարմինը իսկապես տպավորիչ ազդեցություն է թողնում: Բացի այդ, չի կարելի մոռանալ այն մասին, որ Բիբերը արդեն երկար տարիներ բազմահազարանոց ֆան ակումբ ունի, որը հետևում է նրան ողջ աշխարհով մեկ: Հնարավոր է, որ նրանք նպաստել են իրենց կուռքի նման հաջողությանը: