Պաշտպանության նախարարությունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Տավուշի մարզի ուղղությամբ հակառակորդը կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը և գնդակոծել սահմանային դիրքերն ու բնակավայրերը: Սահմանագծի տարբեր հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկվել են դիվերսիոն գործողությունների փորձեր: Հայկական կողմի ձեռնարկած միջոցառումների և պատժիչ գործողությունների արդյունքում հակառակորդի դիվերսիոն խմբերի առաջխաղացումը շփման գծի տարբեր հատվածներում կասեցվել է, դիվերսիոն խմբերի անդամները, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել: Հակառակորդի կորուստների թիվը ճշտվում է:
Times.am-ը տեղեկացնում է, որ իր հավաստի աղբյուրներից հայտնի է դարձել, որ այս ռազմական բախման ժամանակ հայ դիրքապահների կողմից ոչնչացվել է ադրբեջանցի 9-ը դիվերսանտ:
Ի դեպ, հայ զինծառայողները նրանց նկատել են ժամանակին և հակառակորդի դիվերսիոն խմբի առաջխաղացումը կանխել դեռ չեզոք գոտում: