Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վերականգնվել է վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը:
Հենրիխն այսօր ընդհանուր խմբի կազմում առաջին մարզումն է անցկացրել դադարից հետո: Մխիթարյանը մարզվել է առանց սահմանափակումների:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ազդրի մկանային վնասվածք ուներ: