2014 թվականի ընթացքում ԴԱՀԿ ծառայությունն իրականացրել է 37 միլիարդ դրամի բռնագանձում: Բացի դրանից՝ հարուցվել է 480 կատարողական վարույթ՝ նախորդ տարվա 123.228-ի դիմաց: ԴԱՀԿ պետն այս ցուցանիշներն աննախադեպ որակեց:
Պողոսյանը իր ղեկավարած ծառայության ձեռքբերումները գնահատելուց հետո նշեց, որ նախորդ տարվա իրենց լուրջ բացթողումը բանկերի կողմից քաղաքացիների ամբողջական հաշիվների սառեցումն էր:
Գլխավոր հարկադիր կատարողի խոսքով՝ դրա հիմնական մեղավորը ԴԱՀԿ ծառայությունն էր, որը պետք է կանխատեսեր, որ նման խնդիր կարող է առաջանալ: «Սա լրջագույն պրոբլեմ էր և լրջագույն բացթողում, որն առաջացավ տեղեկատվական տեխնոլոգիաների ոչ համակցված աշխատանքի արդյունքում, սակայն ստեղծվեց աշխատանքային խումբ, և կարճ ժամանակում այդ խնդիրը լուծվեց»,- ասաց Միհրան Պողոսյանը: