Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով Արթուր Աբրահամը կարող է մենամարտել միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Ֆելիքս Շտուրմի հետ:
Bild-ի փոխանցմամբ՝ մենամարտը կարող է կայանալ 2015թ. ամռանը: Այն կարող է լինել բացօթյա՝ ֆուտբոլային մարզադաշտերից մեկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Աբրահամը ռևանշ մենամարտ է անցկացնելու բրիտանացի Փոլ Սմիթի հետ: