Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

«Չեմ կարծում՝ Հայաստանը կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը»

Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Եվրամիության Հարևանության և ընդարձակման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագիրը՝ առանց ազատ առևտրի բաղադրիչի: Ռադիոկայանի փոխանցմամբ՝ Հանն ընդգծել է, որ կողմերն այժմ հենց այդ հարցի շուրջ են բանակցում:

Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի (CEPS) ավագ վերլուծաբան և Բելգիայի Գենտ համալսարանի քաղաքագետ-գիտաշխատող Հրանտ Կոստանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չի կարծում, թե հնարավոր է, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը:

«Այդպիսի որոշում չի կայացվել, ըստ որի՝ Հայաստանը կարող է ստորագրել Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Երևի թե հանձնակատարի խոսքերը ճիշտ չեն մեկնաբանվել, որքան ես պատկերացնում եմ, այդպիսի որոշում չի եղել, չեմ էլ կարծում, որ նմանատիպ տարբերակը հնարավոր է: Համենայնդեպս, ես չեմ տեսել այդպիսի հստակ հայտարարություն, ըստ որի՝ Եվրոպական միությունը համաձայնի, որ Հայաստանը ստորագրի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը»:

Մեր այն հարցին, թե ինչո՞ւ է կարծում, որ այդ տարբերակն անհնար է՝ արդյոք ա՞յն պատճառով, որ Հայաստանն անդամագրվել է Եվրասիական տնտեսական միությանը, Հրանտ Կոստանյանը պատասխանեց․ «Այստեղ խոսքը այնքան էլ եվրասիական տնտեսական միության մասին չէ: Խոսքը նոր համաձայնագրի մասին է: Քանի որ նախկին համաձայնագիրը մերժվել է ՀՀ իշխանությունների կողմից, դա պետք է փոխարինվի նոր համաձայնագրով: Դրա մեջ հստակ նշվում է, թե այդ համաձայնագիրը ինչ ոլորտներ պետք ծածկի: Երկրորդը՝ այդ հստակեցումից հետո Եվրոպական միության 28 անդամ երկրները պետք է մանդատ տան Եվրոպական հանձնաժողովին և արտաքին հարաբերությունների ծառայությանը, որոնք դրանից հետո կսկսեն բանակցությունը ՀՀ իշխանությունների հետ: Խոսքը նոր համաձայնագրի և նոր ընթացակարգի մասին է»,- ընդգծեց մեր զրուցակիցը:

Նա հավելեց, որ այլ հարց է այն, որ նախկին համաձայնագրի արդեն համաձայնեցված որոշակի մասեր, անշուշտ, կներառվեն այս նոր համաձայնագրում․ «Եթե գործըթնացը սկսվի, կարծում եմ՝ շատ արագ կընթանա: Կլինեն, անշուշտ, մասեր, որոնք հնարավոր չի լինի այլևս ներառել համաձայնագրում, քանզի Հայաստանը պարտավորություններ է ստանձնել Եվրասիական տնտեսական միության հանդեպ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում