Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, անդրադառնալով «Քաջարանի բժշկական կենտրոնում» հեպատիտ C-ով վարակված քաղաքացիների բուժմանը, տեղեկացրեց, որ դա կազմակերպվելու է բարձր մակարդակով և պետպատվերի շրջանակում:
«Ժամանակին ախտորոշելն այս հիվանդության դեպքում կարող է լիարժեք բուժում ենթադրել: Այդ հարցով հիմա զբաղվում են առողջապահական մարմինները: Սա ուշադրության կենտրոնում գտնվող դեպք է, իսկ կոնկրետ այս դեպքը իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է: Ես գնահատական չեմ կարող տալ իրավական դաշտում, կարծում եմ՝ յուրաքանչյուր բժիշկ իր կատարած կամ չկատարած աշխատանքի համար պետք է, միանշանակ, պատասխանատվության ենթարկվի»,- նշեց նախարարը:
Նրա խոսքով՝ նման հարցերը պետք է ինստիտուցիոնալ քննարկվեն և ընթացակարգերով վարվեն. «Այս հարցը պետք է լինի պարտադիր ամբողջ ցանցում»:
Մանրամասները՝ տեսանյութում: