Saturday, 20 04 2024
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել

«Եթե վերականգնենք ռուբլու հետ դրամի պարիտետը, 1 դոլարի փոխարժեքը կհասնի 730 դրամի»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է հայ-ռուսական Սլավոնական համալսարանի տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը:

– Պարոն Սանդոյան, անցած տարեվերջին դրամը կտրուկ արժեզրկվեց, այնուհետև նորից արժևորվեց: Այժմ էլ կարծես թե դրամը դանդաղորեն արժեզրկվում է: Ձեր կարծիքով` այդ գործընթացը դեռ որքա՞ն կշարունակվի:

– Դրամի արժեզրկումն ամբողջությամբ պայմանավորված էր էկզոգեն՝ արտաքին գործոններով: Իհարկե, ոմանք փորձում են շահարկել ինչ-ինչ փաստարկներով, թե Կենտրոնական բանկը սխալվեց, կամ թե դա մեր երկրում տեղի ունեցող տնտեսական գործընթացների արդյունք էր և այլն: Իբրև փոխարժեքի դինամիկայի փոփոխություն՝ մենք այսօր ամբոջությամբ գործ ունենք էկզոգեն շոկի ազդեցության և դրա հետևանքներով պայմանավորված դրամի արժեզրկման հետ: Եթե մենք ուսումնասիրենք բոլոր երկրների արժույթների հետ տեղի ունեցող գործընթացները, կտեսնենք, որ դոլարի նկատմամբ գրեթե բոլոր արժույթներն են արժեզրկվել: Ընդ որում` որոշ ազգային արժույթներ արժեզրկվում են զգալի չափով, որոշ՝ ասենք, եվրոյի արժեզրկումն այնքան չէ, որքան արժեզրկվում են ուկրաինական գրիվնան կամ ռուսական ռուբլին: Իսկ ինչ տեղի ունեցավ մեր երկրում:

Սկսենք այն բանից, որ մենք շատ մեծ կախման մեջ ենք Ռուսաստանի տնտեսությունից: Առաջին հերթին այնտեղ մենք ունենք շուկա: Երկրորդը` գաղտնիք չէ, որ մեր տնտեսությունը խիստ պայմանավորված է օտարերկրյա մասնավոր տրանսֆերտներով: Ընդ որում` այդ դրամական փոխանցումները ստանում ենք ռուսահայ նոր սփյուռքից, ու շատ էական է, թե դրանք որքան են ծավալայնությամբ և սեզոնայնությամբ: Եվ եթե տեղի է ունենում դրամի արժեզրկում, պետք է հասկանալ, որ օտարերկրյա արժույթի ծավալները համեմատաբար կրճատվել են: Իսկ դեկտեմբերյան դրամի արժեզրկման գործընթացները պայմանավորված են նաև սպասումներով: Ֆինանսական տնտեսագիտությունը բազմաթիվ նման օրինակներ ունի, երբ սպասումներն ավելի էական ազդեցություն են թողնում, քան իրականում տեղի ունեցող երևույթները: Նախորդ տարվա հոկտեմբերից սկսած տրանսֆերտները սկսեցին դանդաղ կրճատվել՝ հոկտեմբերին 50 մլն դոլարով, նոյեմբերին նորից այդքանով: Բացի այդ, ավելի մեծ տեսակարար կշիռ սկսեց կազմել ռուբլով տրանսֆերտը: Եվ ՌԴ-ում տեղի ունեցած իրարանցման արդյունքում տեղի ունեցավ բանկային ավանդների փախուստ, ռուբլու փոխարկումը դոլարի, ինչը վաղուց չէր եղել: Երրորդը՝ դեպի Եվրոպա մեր արտահանման զգալի մասը կազմում են պղինձն ու մոլիբդենը, որոնց դեպքում ունենք գների զգալի՝ 24,3 տոկոսով անկում: Դրանով պայմանավորված մեր արտահանման ծավալները կկրճատվեն, և 2015թ. այդ պատճառով ծանր կլինի: ՌԴ ռուբլին ավելի քան 80 տոկոսով արժեզրկվել է, 1 դոլարը 36 ռուբլուց հասավ 65 ռուբլու: Հայաստանի համար այս երևույթի ամենավտանգավոր հետևանքն այն է, որ մեր երկրից որևէ ապրանքի արտահանումը ռուսական շուկա դառնում է անիմաստ:

– Արդեն կոնյակ, ջրեղեն, ձկնեղեն և այլ ապրանք արտահանողները կանգնել են այդ խնդրի առաջ և մտածում են՝ արտահանե՞լ, թե` ոչ:

– Եթե այնտեղ մեր ապրանքի իրացումից ստացված դրամը փոխարկում են դոլարով, շատ հաճախ ինքնարժեքը չի գերազանցում վաճառքի արժեքին: Եվ կա լուրջ խնդիր՝ կամ պետք է արտահանես ու վնասներ կրես, որպեսզի շուկան չկորցնես, կամ՝ դադարեցնես արտահանումը: Երկուսն էլ վտանգավոր գործընթացներ են: Իսկ եթե մենք վերականգնենք ռուսական ռուբլու հետ դրամի պարիտետը, վերականգնենք մեր ապրանքների մրցունակությունը, ապա այս պահին անհրաժեշտ է, որ դոլարի փոխարժեքը հասնի 730 դրամի: Բայց հասկանալի է, որ դա անհնար է թույլ տալ, որովհետև դրա հետևանքով տեղի կունենա ներմուծվող գազի գնի և այլ ապրանքների լուրջ թանկացում, որը շղթայաձև կտարածվի ամբողջ տնտեսության վրա, ու հետևանքները կարող են անելանելի լինել:

– Ռուսաստանը կարծես թե զսպում է, ճնշում է իր շուկայում տեղի ունեցող գնաճը, ինչը բացասաբար է անդրադառնում Հայաստանից կատարվող արտահանման վրա:

– Փորձում է զսպել, բայց շուկայական մեխանիզմներով դա հնարավոր չէ անել: Սակայն մենք պետք է հասկանանք, որ իսկապես շատ մեծ կախում ունենք ռուսական շուկայից, և տարվա ընթացքում ազդեցության այդ շոկը շարունակվելու է:

– Այնուամենայնիվ դրամը կշարունակի՞ արժեզրկվել, և ո՞րն է մեր երկրում դոլարի իրական արժեքը: Դուք նշեցիք, թե եթե վերականգնենք ռուսական ռուբլու հետ դրամի պարիտետը, ապա 1 դոլարը կարժենա 730 դրամ:

– Շատերը սիրում են այդ հարցը տալ, բայց նման հարց չի կարելի տալ: Նույնիսկ կան մարդիկ, ովքեր շատ լուրջ դեմքերով ասում են, թե դոլարի իսկական փոխարժեքը պետք է այսքան լինի: Քանի որ գործոնները բազմազան են և էկզոգեն, մենք չենք կարող ասել, թե ինչ տեղի կունենա Ռուսաստանում:

– ՌԴ-ում տնտեսական ճգնաժամը շարունակվելու է, և այդ երկրից Հայաստան տրանսֆերտները շարունակելու են կրճատվել: Այդպիսով ՌԴ-ի բացասական ազդեցությունը դեռ կշարունակվի:

– Ես ավելի ծանր բան ասեմ՝ այսօր աշխարհում ոչ մեկը չի կարող ասել, թե ինչով կարելի է բացատրել նավթի այս աստիճան արժեզրկումը: Ես այստեղ տեսնում եմ ոչ շուկայական ինչ-որ գործիք՝ ՌԴ-ի դեմ ամերիկյան քաղաքականության, պատերազմի ինչ-որ ձև: Եվ ով է փոխհատուցում նույն Սաուդյան Արաբիայի և նավթային շուկայում այլ խաղացողների հնարավոր կորուստները: Ես կարծում եմ, որ կա փոխհատուցող:

– ԱՄՆ-ի՞ն նկատի ունեք:

– Ես կարծում եմ, այո: Իհարկե, ես ապացույց չունեմ:

– Այսինքն` ԱՄՆ-ը նպատակ ունի հնարավորինս թուլացնել ՌԴ-ին և շարունակելու է այդ քաղաքականությունն այնքան, մինչև հասնի՞ իր նպատակին:

– Կարծում եմ, այո: Բայց ՌԴ-ն ինքնաբավ և ֆանտաստիկ մեծ հնարավորություններ ունեցող պետություն է: Պատմությունը ցույց է տվել, որ ռուս ժողովուրդը կարող է ծանրագույն պայմաններում դիմանալ: Պարզապես ՌԴ-ն պետք է վերանայի իր տնտեսվարման մոդելը: ՌԴ-ն չպետք է պահպանի այն մոդելը, որը կախվածության մեջ է հանքահումքային արտահանման արդյունքներից: ՌԴ-ի բյուջեի եկամուտների 50 տոկոսը պայմանավորված է նավթով և գազով:

– Իսկ Ձեր կարծիքով` 2008-2009թթ. ճգնաժա՞մն էր ավելի սուր, թե՞ այն ճգնաժամը, որի մեջ գտնվում է ՌԴ-ն, և որի հետևանքով Հայաստանն է հայտնվում նույն վիճակում:

– 2008-2009թթ. ճգնաժամը համաշխարհային էր, աշխարհում տնտեսվարման կարգավորման մեխանիզմների, ինստիտուտների որակի խնդիր կար: Դա առաջին անգամ աշխարհին հայտնեց, որ այսպես շարունակել չի կարելի, և պետք է վերանայել կարգավորման մեխանիզմները: Ասեմ, որ շատ բան չի արվել, և կարծում եմ, որ շուտով կլինի ավելի հզոր ճգնաժամ: Իսկ Հայաստանում շատ բան չի արվել, այնպես որ` կարծում եմ, շուտով կլինի ավելի հզոր ալիք: Պարզվեց, որ մենք մեր ինստիտուտներով շատ թերի ենք, շատ խոցելի ենք և նման շոկերին դիմակայելու համար չենք կարողացել ստեղծել համապատասխան ինստիտուտներ: Եվ այսօրվա ճգնաժամն ավելի ծանր է: Նախորդ ճգնաժամը մեր շենքի խնդիրն էր, այսօրվանը մեր տանը տեղի ունեցող ճգնաժամ է: Ես կարծում եմ, որ այս ճգնաժամն ավելի վտանգավոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում