Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Ձևավորվել է հակասահմանադրական դավադրություն մեր ժողովրդի դեմ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը

Պարոն Ղուկասյան, Գյումրիում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո հայ հասարակությունը պահանջում է Պերմյակովին հայ իրավապահներին հանձնել: ՌԴ-ն այս առումով մինչև այսօր որևէ քայլ չի արել: Ավելին՝ չգիտենք՝ գլխավոր դատախազը, որ խոստացել էր նամակով դիմել ՌԴ գլխավոր դատախազին, դիմե՞լ է, թե՞ ոչ: Երեկ էլ Պուտինի խոսնակն է մեկնաբանել, թե քանի որ Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ուրեմն ռուսաստանյան դատարանում գործը պետք է քննվի: Դատելով այս հայտարարություններից՝ կարելի՞ է ենթադրել, որ ՌԴ-ն այդպես էլ կասկածյալին հայ իրավապահներին հանձնելու պատրաստակամություն չի ցուցաբերի:

– Ինչպես նշեցիք, առ այսօր չկա որևէ ապացույց, որ ՀՀ-ն դիմել է 102-րդ բազայի ռազմական ղեկավարությանը, որ Պերմյակովին հանձնեն ՀՀ քննչական մարմնին: Ապացույց, որ դիմել են և ստացել են մերժում, չկա: Ճիշտ նշեցիք, որ Գևորգ Կոստանյանը խոստացավ, որ կլինի, և տեսնում ենք, որ այս որոշումն արդեն ընդունված է, իսկ Գևորգ Կոստանյանը քաղաքացիներին տված իր խոստումը, ըստ էության, չի կատարել: Այսինքն՝ կա մի երևույթ. մեր ազգային անվտանգությանը հասցվել է հարված, քաղաքացիներն առաջ են քաշել շատ ճիշտ պահանջ, որպեսզի այդ գործի հետաքննությունը կատարվի Հայաստանում: Սա ազգային անվտանգության տեսակետից մեծ նշանակություն ունեցող հանգամանք է, և պետք է մեղավորները պատիժ կրեն Հայաստանում: Սա էլ էական նշանակություն ունեցող հանգամանք է տվյալ գործում:

Տեսնում ենք, որ ձևավորվել է հակասահմանադրական դավադրություն մեր ժողովրդի դեմ: Ըստ գործող օրսենդրական և միջազգային պայմանագրային դաշտի՝ ՌԴ սահմանապահ զորքերը, որոնք ենթարկվում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայությանը, գործում են Հայաստանում՝ իրենց բոլոր գործառույթները համաձայնեցնելով ՀՀ նախագահի և կառավարության հետ: Սա որոշված է պայմանագրով:Նրանք պարտավոր են ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և թույլ չտալ իրենց ներխուժել ՀՀ ներքին գործեր և պարտավոր են հետաքննչական գործողությունները կատարել ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն: Այսինքն՝ որևէ մի անձ, երբ փորձում է հատել հայ-թուրքական սահմանը և ձերբակալվում է սահմանապահների կողմից, ըստ գործող ընթացակարգերի՝ պետք է հանձնվի Հայաստանի քննչական մարմիններին:

Բացի դրանից՝ և՛ երկրի նախագահը, և՛ կառավարությունը, և՛ ազգային անվտանգությունն այն մարմիններն են, որոնք անմիջականորեն համագործակցում են ռուս սահմանապահների հետ: Մենք տեսանք, որ ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Գորիկ Հակոբյանը որևէ գործողություն չեն արել, որ Վալերի Պերմյակովը, որը գլխավոր կասկածյալն է այս հանցագործության մեջ, հանձնվի ՀՀ քննչական մարմիններին: Որևէ գործողություն նրանք չեն արել և առ այսօր չեն կանգնել ժողովրդի օրինական պահանջիկատարման համար:

Բացի այդ ամենից՝ ռուսական 102-րդ ռազմակայանը մտնում է Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր զորքերի խմբավորման մեջ: Այդ խմբավորումը գտնվում է Հայաստանի իրավասության տակ: Խմբավորման հրամանատարը գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանն է, որը ենթարկվում է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Միքայել Գրիգորյանը, որոնք ռուս-հայկական համատեղ խմբավորման հրամանատարներն են, որևէ գործողություն չեն կատարել, որպեսզի ռուսական 102-րդ ռազմակայանի զինվորականը փոխանցվի Հայաստանի քննչական մարմիններին:

Երրորդ՝ այս ոլորտը կարգավորող օրենսդրությունը հետևյալն է. ՌԴ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ՌԴ զինվորականները, եթե կատարում են ՌԴ տարածքից դուրս հանցագործություններ, ենթակա են պատժի ՌԴ քրեական օրենսգրքով այն դեպքերում, երբ չկա միջպետական պայմանագիր: Հայաստանի և Ռուսաստանի միջև կա միջպետական պայմանագիր, որի համաձայն նման հանցագործությունների համար այդ զինվորականները ենթարկվում են քրեական պատասխանատվության օրենսդրությամբ և պատիժը կրում են Հայաստանում: Եվ մենք տեսանք, որ պատկան մարմինները՝ ոստիկանություն, դատախազություն, քննչական կոմիտե, որևէ գործողություն չեն կատարել, որ մեղադրյալին հանձնեն հայ իրավապահ մարմիններին. ո՛չ Վլադիմիր Գասպարյանը, ո՛չ Աղվան Հովսեփյանը, ոչ էլ Գևորգ Կոստանյանը: Ավելին՝ մենք տեսանք, որ Գևորգ Կոստանյանը ըստ էության խաբեց քաղաքացիներին՝ կրքերը հանդարտեցնելու համար, խոստացավ, որ միջնորդություն կներկայացվի, բայց չներկայացրեց:

Ամփոփելով այս ամենը՝ ես տեսնում եմ, որ ՀՀ բարձրագույն պաշտոններ զբաղեցնող անձինք միավորվել են, հակասահմանադրական դավադրություն են կազմակերպել և գործում են մեր ժողովրդի դեմ:

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում