Բացառապես արտահանմամբ զբաղվող և տարեկան 50 մլրդ դրամի ապրանք արտահանող տնտեսվարողների շահութահարկը կնվազեցվի 20 տոկոսից 2 տոկոս:
Այս արտոնությունից չի կարող օգտվել միայն արդյունաբերության ոլորտը, որովհետև, ինչպես ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նկատեց, պետությունն այս ոլորտի վճարումների կարիքն ունի:
«Սա վերաբերում է բացառապես դրսից կատարվող ներդրումներին. կգան, ներդրումներ կանեն Հայաստանում, և ստեղծված արդյունքը կարտահանեն: Հարկային խթանը բավականին գրավիչ է, 2 տոկոս շահութահարկը բավականին ցածր է, բոլոր որոլտներում հնարավոր են ներդրումներ»,- հայտնեց Միրումյանը՝ նշելով, որ արդեն նախնական բանակցություններ կան, սակայն մանրամասներ չներկայացրեց: