Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

««Դեյթոնը» լավ տարբերակ է ԼՂ կարգավորման համար»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերը
– Տիկին Ֆրեյզեր, Աստրախանում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Սարգսյան-Ալիեւ-Մեդվեդեւ եռակողմ հանդիպում, որի արդյունքում եռակողմ հռչակագիր ընդունվեց: Ինչպե՞ս եք գնահատում հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում այս փուլի համար:
– Ես դրական եմ գնահատում ստորագրված եռակողմ հռչակագրի փաստը: Աստրախանի հռչակագիրը արձանագրում է, որ հակամարտությունը պետք է ոչ միայն կարգավորվի խաղաղ ճանապարհով, այլ նաեւ ռազմագերիների եւ զոհերի փոխանակման կարեւոր դրույթ է պարունակում: Իսկապես արձանագրվածը շատ փոքր, բայց կարեւոր առաջընթաց էր:
– Ըստ հաղորդագրությունների` Աստրախանում կողմերը որոշակի համաձայնության են եկել, եւ Ռուսաստանի նախագահի խոսքով, մինչ Աստանայում կայանալիք գագաթնաժողովը կողմերը կարող են համաձայնության հասնել հակամարտության հիմնարար սկզբունքների շուրջ: Դուք որեւէ հնարավորություն տեսնո՞ւմ եք, ինչպես նախօրեին Ադրբեջանի արտգործնախարարն է ասել, որ կողմերը կարողանան «ճանապարհային քարտեզի» շուրջ համաձայնության գալ:
– Դժվար է ասել, որ կողմերը Աստանայում կարող են այդպիսի քայլի գնալ` հասնել համաձայնության «ճանապարհային քարտեզի» կամ հիմնարար սկզբունքների շուրջ: Եթե դա տեղի ունենա, դա շատ կարեւոր հանգրվան կհանդիսանա կարգավորման գործընթացում կողմերի համար` խթանելով, որպեսզի կողմերը երկուստեք առաջ ընթանան կարգավորման ուղղությամբ այն սկզբունքների շուրջ, որոնք քննարկվում են 2005 թվականից: Դրանք շատ կարեւոր են երկու կողմերի համար էլ եւ պետք է ասել, որ Աստանան, 1999 թվականից ի վեր, շատ կարեւոր առիթ է այդպիսի համաձայնության հասնելու ուղղությամբ: Բայց պետք է ասել, որ ես մի փոքր անհանգստացած եմ, որովհետեւ այդ սկզբունքների շուրջ ես չեմ տեսել հասարակական երկխոսություն, ուստի թույլ եմ տալիս ինձ հոռետես գտնվելու, որ կողմերը կարող են Աստանայում որոշակի համաձայնության հասնել:
– Հոկտեմբերի կեսին ԵԱՀԿ-ն Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքներում փաստահավաք առաքելություն իրականացրեց, որին մասնակցում էին նաեւ փորձագետներ ՄԱԿ-ից: Արդո՞ք սա չի վկայում այն մասին, որ կարգավորման գործընթացը որոշակի կարեւոր փուլի է հասել:
– Փաստահավաք խմբի առաքելությունը շատ կարեւոր էր` այն առումով, որ միջազգային կազմակերպությունները եւ հատկապես ՄԱԿ-ի ներկայացուցիչները կարողանան հասկանալ իրավիճակը տեղում` Լեռնային Ղարաբաղում եւ շրջակա տարածքներում: Սա կարեւոր է` անկախ ամեն ինչից, որպեսզի այդ կազմակերպությունները պատկերացում ունենան խաղաղության հաստատումից հետո զորքերի դուրսբերման, փախստականների վերադարձի եւ անվտանգության երաշխիքներ հաստատելու նպատակով: Եթե խաղաղությունը խարխլվի, այդ դեպքում միջազգային հանրության համար ավելի հեշտ կլինի միջոցներ ձեռք առնել:
Մյուս կողմից` պատերազմի հռետորաբանությունն է առավել սաստկանում, եւ խնդիրը ուժով լուծելու կողմնակիցների թիվն ավելի է մեծանում: Եվ այս առումով էլ կարեւոր է, որպեսզի միջազգային կազմակերպությունները եւ ՄԱԿ-ը անմիջապես տեղում տեղեկանան խնդրի ողջ էությանը` արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու համար: Տարիներ ի վեր շատ սահմանափակ թվով կազմակերպություններ են եղել Ղարաբաղի շրջակա տարածքներում, որն էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի նրանք բավարար պատկերացում չունենան խնդրի կարգավորման առնչությամբ:
– Ռուսաստանը կարեւոր դեր է ստանձնել ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Դուք հավատո՞ւմ եք, որ Ռուսաստանը կարող է կառուցողական դեր խաղալ ԼՂ կարգավորման գործընթացում: Ռուսաստանի ակտիվությունը ողջունեցին ԱՄՆ-ը, Ֆրանսիան` Աստրախանի հռչակագրի ընդունումից հետո: Ինչպե՞ս եք գնահատում այս փաստը:
– Ես հավատում եմ, որ Ռուսաստանը կարող է առանցքային դեր խաղալ կարգավորման գործընթացում, հատկապես նախագահ Մեդվեդեւը արդեն որերորդ անգամ հանդիպում է կազմակերպում նախագահների միջեւ: Ռուսաստանը, իհարկե, դոմինանտ դերակատարություն ունի կարգավորման գործընթացում, Ռուսաստանն ունի խորը կապեր եւ ազդեցություն Հայաստանում եւ Ադրբեջանում, ես հավատում եմ, որ նախագահ Մեդվեդեւը անձնական շահագրգռվածություն ունի այս հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, որովետեւ ինքը աշխարհի բոլոր առաջնորդներից ամենաշատն է տեղեկացված այս հակամարտությունից, ուստի այդ ուղղությամբ բավարար ջանքեր է գործադրում:
Ռուսաստանի համար դա կարեւոր է, որովհետեւ ռուս-վրացական պատերազմից հետո ՌԴ-ն իր վստահությունը կորցրել է, Սարկոզի-Մեդվեդեւ համաձայնագրի դրույթներն ամբողջությամբ չկատարվեցին: Ուստի Ռուսաստանը, որը կորցրել է վստահությունը Վրաստանի հարցում, կարող է վերականգնել այդ վստահությունը ղարաբաղյան խնդրում: Սա եւս լրացուցիչ պատճառ է, թե ինչու Ռուսաստանը պետք է կարեւորի իր դերակատարությունը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:
– Ակնհայտ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդները շահագրգռված են Լեռնային Ղարաբաղի խնդիրը օգտագործել որպես գործիք` իշխանությունը պահպանելու, այն ներքին քաղաքական նպատակներով օգտագործելու համար: Եթե իշխանությունները իրենց հասարակություններին չեն նախապատրաստում կարգավորման, ի՞նչ եք կարծում, միջազգային հանրությունը կարո՞ղ է ԼՂ խնդրի դեպքում եւս կիրառել այն, ինչ գործադրվեց Բալկաններում` Դեյթոնյան տարբերակով խաղաղություն պարտադրելով կողմերին:
– Եթե դիտարկենք Բոսնիայի մոդելը, պետք է արձանագրել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Բոսնիա-Հերցոգովինան ամբողջապես խաղաղություն հաստատեցին, եւ այս առումով, ինչու չէ, կարող ենք ասել, որ Դեյթոնը լավ տարբերակ է ԼՂ հակամարտության կարգավորման համար: Սակայն Դեյթոնի պարագայում տեղի ունեցան ռմբակոծումներ, որոնք ՆԱՏՕ-ի` շուրջ 3000 զինվորների կողմից ռմբակոծումների հետեւանքն էին: ԼՂ խնդրի դեպքում միջազգային հանրության մոտ քաղաքական եւ ռազմական այդպիսի ներգրավվածություն ունենալու ցանկություն չկա, որը կստիպեր Հայաստանին եւ Ադրբեջանին գնալու նման համաձայնագրի: Եթե Հայաստանն ու Ադրբեջանը կարողանան հասնել այդպիսի համաձայնության, միջազգային հանրությունը կհետեւի նրանց` ամրացնելով նրանց կայացրած համաձայնությունը: Ուստի քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը եվրոպական եւ ամերիկյան զինվորական ներկայության շուրջ համաձայնության չեն եկել, միջազգային հանրությունն էլ չի կարող ոչինչ պարտադրել:
Բայց եթե Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն ուժի կիրառմամբ կարգավորման հասնել, կասկած չունեմ, որ միջազգային հանրությունը համարժեք քայլերով կողմերին խաղաղություն կպարտադրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում