Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան ձգտում է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի շուրջ հայ-ադրբեջանական վեճերի կարգավորման հարցում: Այս մասին հայտնում է Interfax-ը: Բացի այդ, Մերկելն ընդգծել է Ռուսաստանի բացասական դերը հակամարտության լուծման գործում:
«Գերմանիան ձգտում է միջնորդ դառնալ հակամարտության կարգավորման գործոմ: Մենք կարծում ենք, որ Եվրոպայի խորհուրդը, ԵՄ-ն այդ ուղղությամբ կարող են հանդես գալ նախաձեռնությամբ, որոշակի ներդրում անել հակամարտության կարգավորման գործում: Այդ առնչությամբ Ադրբեջանը բանակցություններ է անցկացնում Եվրահանձնաժողովի հետ»,- ասել է կանցլերը:
Մերկելը հավելել է, որ Գերմանիան համաձայնել է աջակցել հայկական և ադրբեջանական կողմերի բանակցություններին: