«Ինչպես է երաշխավորվելու ռեցիդիվի բացակայությունը, որ չի կրկնվելու այս ամենը: Առայժմ անցել է 10 օր, գյումրեցիք ինչպես դարպասները բրախած քնել են, այդպես էլ բաց են: Դա մեր խասյաթն է»,- ասաց Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը:
Նա նշեց, որ եթե երաշխիքներ ներկայացնողը չանի դա, ապա կառավարությունով, ԱԺ-ով ամեն մեկի համար զորամասի շուրջ բոլորը տուն կվարձեն, որ գան ապրեն այնտեղ:
«Կամ էլ զորամասը տարեք ձեր տների կողքերը դասավորեք, տարեք Բաղրամյան 26-ի կողքը, Մխչյան գյուղում տեղավորեք, Գալուստ Սահակյանի տան մոտ: Երբ որ այդ մարդիկ կուզեն ջուր խմել, ասենք՝ զինվոր է, ծարավել է, ներսում ջուր չեն տվել, թող գան ձեր տունը մտնեն»,- հավելեց նա: