Ռուսական թաղամասում ոստիկանները դեռևս շարունակում են հերթապահել, չնայած նախորդ օրերի համեմատ ոստիկանների թիվն ավելի քիչ է: Եռուզեռը միայն երեխաներին դպրոցից տուն տանելու ժամանակ է, և երեխաներին տուն են ուղեկցում ծնողները:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում թաղամասի ռուս զինվորականները նշում էին, որ ցավում են այս ողբերգության համար, նրանց խոսքով՝ ավելին խոսելու իրավունք չունեն:
Նրանք կարծում են, որ մի հիմարի պատճառով չի կարող երկու երկրների միջև եղած բարեկամությունը խզվել, նշում են, որ թաղամասը հիմնականում դատարկ է: Գյումրիում բնակվող ռուսները կարծում են, որ Պերմյակովին պետք է հանձնեն ոչ թե ռուս կամ հայ իրավապահներին, այլ ժողովրդին, որ հրապարակայնորեն պատժեն: