Դորտմունդի «Բորուսիա»-ի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Հենրիխ Մխիթարյանը շաբաթվա ավարտին կսկսի մարզվել առանց սահմանափակումների:
Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպանը շարունակում է ապաքինվել վնասվածքից ու առայժմ մարզվում է անհատական ծրագրով:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել 2014թ. դեկտեմբերի 13-ին՝ «Հերտա»-ի հետ խաղում (0:1): Ընթացիկ մրցաշրջանում Հենրիխը «Բորուսիա»-ի կազմում 17 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում: