Փարիզում ահաբեկչությունների շարք իրականացրած ահաբեկիչները ձեռք են բերել 30-ամյա վաղեմության զինամթերք, որոնք Ֆրանսիայում են հայտնվել մաքսանենգ ճանապարհով՝ Բոսնիայից, որը 30 տարի առաջ մտել է Հարավսլավիայի կազմի մեջ: Այս մասին հաղորդում է Telegraph-ը:
Ըստ պարբերականի՝ Charlie Hebdo պարբերականի վրա հարձակման ժամանակ օգտագործվել են հենց Բոսնիայում պատրաստված փամփուշտները: Խոսքը VZ58 հրացանից արձակված 7.62-ը 39 մմ-ի վրա տրամաչափով փամփուշտների մասին է:
«Թե ինչպես են զինամթերքներն այդտեղ հայտնվել՝ անհայտ է, բայց դրանք հաստատ արտադրվել են Բոսնիայում: Այստեղ պատերազմ է եղել: Յուրաքանչյուր տան մի անկյունում փամփուշտներ կան թաքցված»,- պարբերականը մեջբերում է Բոսնիա-Հերցեգովինայի պաշտպանության փոխնախարար Զիվկո Մարյանացի խոսքերը: