Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը

Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր. Լևոն Երանոսյան

«Երեկ Գյումրիում ցուցարարների 80 տոկոսը հարբած էր: Խմցրին ժողովրդին ինչ-որ մարդիկ, որից հետո ամբոխն անկառավարելի դարձավ: Մեծ մասը ոգելից խմիչքի ազդեցության տակ էր, ինչն էլ բերեց նրան, ինչ որ եղավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը, որը երեկ երեկոյան մինչև ուշ գիշեր գլխավորում էր Գյումրիում տեղի ունեցող գործողությունները:

Երանոսյանը նշեց, որ ստեղծված վիճակից ելնելով են իրենք հատուկ միջոցներ կիրառել, այլ տարբերակ չեն ունեցել, քանի որ «ամբոխը ջարդում էր զորքին»: «Հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն առաջացավ այն բանից հետո, երբ ցուցարարները սկսեցին քարերով և այլ առարկաներով հարվածել ու հարձակվել ոստիկանների վրա: 1 ժամ 10 րոպե զորքին ծեծում էին: Այդքանից հետո ո՞նց չէր կարող չլինել հատուկ միջոցների կիրառման անհրաժեշտություն»,- ասաց Երանոսյանը՝ հավելելով. «Սակայն շատ քիչ հատուկ միջոցներ են կիրառվել, և դրանք չեն կիրառվել ժողովրդի մեջ: Ժողովրդի կողքերն են կիրառվել»:

Փոխոստիկանապետի խոսքով՝ երեկ Գյումրիում միայն մեկ հատուկ միջոց է կիրառվել՝ «Ֆակել»: «Մենք հիմնականում ֆակելներ ենք օգտագործել՝ շատ քիչ քանակությամբ և ո՛չ ժողովրդի մեջ»:

Փոխոստիկանապետը շտապեց նշել, որ երեկ Գյումրիում ոստիկանության գործողությունները «միանշանակ իրավաչափ էին: «Ախր, մենք էլ նույն հայն ենք: Ո՞նց կարելի ա քարերով, շշերով հարվածել ոստիկանին»,- ասաց նա:

Երանոսյանը նշեց նաև, որ կատարվածից հետո մի շարք քննություններ են նշանակված, որը կպարզի այդ օրը կատարված ամեն ինչ, այդ թվում այն, թե արդյոք իրականում ցուցարարները ալկոհոլի ազդեցության տակ եղե՞լ են, թե՞ ոչ:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում մեծ բողոքի ակցիաներ եղան, որի ժամանակ ցուցարարները նախ՝ Գյումրիում ՌԴ հյուպատոսության առաջ, ապա՝ գլխավոր դատախազության շենքի դիմաց պահանջում էին հայ իրավապահներին հանձնել հունվարի 12-ին ընտանիքի 6 անդամների սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովին, որ այս պահին գտնվում է ՌԴ իրավապահների իրավազորության ներքո:

Բախումների ժամանակ եղան մեծ թվով ձերբակալվածներ, որոնք արդեն իսկ ազատ են արձակվել, և 13-ից ավել վիրավորներ, այդ թվում՝ ոստիկաններ: Ոստիկանության կողմից կիրառվեցին նաև հատուկ միջոցներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում