Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Ադրբեջանը մտադիր է վերածվել տարածաշրջանային մասշտաբի զենք վաճառող երկրի

Ամերիկյան EurasiaNet.org կայքում հրապարակվել է ադրբեջանցի լրագրող Շահին Աբբասովի հոդվածը, որում նա նշում է, որ Ադրբեջանը մտադիր է վերածվել տարածաշրջանային մասշտաբով զենք վաճառող երկրի.

«Էներգակիրների արտահանումից մեծ գումարներ վաստակելով` Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում իսրայելական կառուցվածքով լրտես ինքնաթիռների (անօդաչու թռչող սարք, ԱԹՍ) արտադրության համար: Ադրբեջանցի փորձագետները այդ մտադրությունները պայմանավորում են նրանով, որ Բաքուն ձգտում է վերածվել Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում ու Մերձավոր Արևելքում սպառազինության խոշորագույն արտահանողի:

Իսրայելական Orbiter-2M ԱԹՍ-ն կարող է 5 ժամ շարունակ գտնվել 4-6 կիլոմետր բարձրության վրա: Իսկ ահա իսրայելական մյուս ԱԹՍ-ն` Aerostar-ը, կարող է 12 ժամ գտնվել 10 կիլոմետր բարձրության վրա: Իսրայելական այս երկու ԱԹՍ-ները կարտադրվեն Բաքվից ոչ հեռու ընկած AZAD Systems պետական ձեռնարկությունում:

Ադրբեջանական կողմը պլանավորում է ԱԹՍ-ների փորձնական թռիչքներ իրականացնել 2 տարվա ընթացքում: Դրանց լայնամասշտաբ արտադրությունը նախատեսված է 2013 թվականին, եթե պահպանվի նախապես սահմանված գրաֆիկը: Ներկայիս դրությամբ, ադրբեջանական բանակի տրամադրության տակ է գտնվում 10 ԱԹՍ:

Ադրբեջանի այս նախաձեռնությունը Լեռնային Ղարաբաղի վրա սեփական վերահսկողությունը հաստատելու փորձի բաղկացուցիչ ռազմավարական մասն է: Այս առնչությամբ ադրբեջանական բանակի պաշտոնաթող գնդապետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, որ այդպիսի ԱԹՍ-ներ ունենալը շատ կարևոր է Հայաստանի նկատմամբ ռազմական գերակշռություն ստանալու տեսանկյունից:

Դրանք արդեն իսկ մեզ համար անփոխարինելի զենք են Լեռնային Ղարաբաղում հետախուզական գործողություններ իրականացնելու համար: Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում դրանց օգնությամբ կարելի կլինի տեղորոշել հակառակորդի զորքերի դիրքը, մարտունակության աստիճանը և քանակը:

Սակայն Ադրբեջանը դրա համար ունի նաև այլ դրդապատճառներ:

Ադրբեջանական գործիչները տարված են իսրայելական ԱԹՍ-ներով, քանի որ Ռուսաստանը, Եվրոպան և ԱՄՆ-ը ղարաբաղյան հակամարտության պատճառով հիմնականում անտեսում են Ադրբեջանի ռազմական պահանջները: Այդ մասին նշված է նաև WikiLeaks-յան բացահայտումներից Բաքվում ԱՄՆ դեսպանատան կողմից ուղարկած, 2009-ով թվագրված հաղորդագրության մեջ:
Ադրբեջանական դիվանագետներն ու ռազմական ղեկավարները, ովքեր չցանկացան հայտնել իրենց անունները, նշում են, որ Բաքուն ցանկանում է սպառազինության հարցերում իր համար մեծ ինքնուրույնություն ապահովել:

Ադրբեջանում ռազմական պլաններ մշակողներին ամենաշատը մտահոգում է այն հանգամանքը, որ Ղարաբաղի համար Բաքվի ու Երևանի միջև ռազմական գործողությունների վերսկսումից հետո Ռուսաստանը և/կամ Արևմուտքը կարող են արգելք դնել Ադրբեջանին մատակարարվող ռազմական տեխնիկայի վրա:
Բացի այդ, Բաքուն ցանկանում է գումարներ վաստակել զենքի արտահանումից: Եթե ադրբեջանա-իսրայելական ԱԹՍ-ներն ապացուցեն իրենց արդյունավետությունը, ապա դա կարող է Բաքվին օգնել` վերածվելու տարածաշրջանային մասշտաբով զենք վաճառող երկրի:

Վրաստանում, Կենտրոնական Ասիայում ու մի շարք արաբական երկրներում զգացվում է այդպիսի թռչող ապարատների կարիքը: Եվ եթե ադրբեջանա-իսրայելական ԱԹՍ-ների փորձարկումները հաջող ավարտ ունենան, ապա Բաքուն կարող է դրանք լավ գնով վաճառել վերոնշյալ երկրներին:

Սակայն Ադրբեջանի ռազմաարդյունաբերական պլանները չեն սահմանափակվում միայն վերոնշյալով: Պաշտպանական արդյունաբերության նախարարությունը (ՊԱՆ) ռուսական Т-55 տանկի բազայի հիման վրա նոր զրահամեքենայի արտադրության համար բանակցություններ է վարում Իսրայելի տարբեր «պաշտպանական» և թուրքական երկու ընկերությունների հետ:

Փետրվարին իշխանամետ APA լրատվական գործակալությունը հայտնեց, որ ՊԱՆ-ը բանակը համալրելու է հարավաֆրիկյան ծագում ունեցող Matador և Marauder տիպի 30 զրահամեքենաներով: Դրանք օժտված են հակաականային պաշտպանվածությամբ և կարող են գործածվել զորքերի փոխադրման, ինչպես նաև քաղաքային իրավիճակում այլ առաջադրանքների կատարման նպատակով:
Աշխատանքներ են տարվում նաև ինքնաթիռի ստեղծման ուղղությամբ: Մարտին նախագահ Իլհամ Ալիևին ցուցադրվեց Diamond DA-42 անվամբ հայտնի ավստրիական մոդելի 4 տեղանոց ռազմա-քաղաքացիական ինքնաթիռի նախատիպը: Սրա կառուցումը նույնպես իրագործվում է AZAD Systems պետական ձեռնարկությունում:

Ընդհանուր առմամբ, 2009-2010 թվականներին Ադրբեջանում ռազմական արտադրության ծավալն ավելի քան կրկնակի աճել է, իսկ արտադրանքի տեսակակազմը` 17 տոկոսով: Նշվում է, որ 2011 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կկազմեն ընդհանուր բյուջեի 19.6 տոկոսը:

Իր ռազմական արտադրանքի ներկայացման համար Ադրբեջանը փետրվարին մասնակցեց Աբու Դաբիում կայացած IDEX-2011 զենքի միջազգային ցուցահանդեսին: Նախորդ տարվանից սկսած` Ադրբեջանը նմանատիպ ցուցահանդեսների է մասնակցում նաև Հորդանանում, Լեհաստանում ու Հարավային Աֆրիկայում:

ՊԱՆ-ի փոխանցմամբ, IDEX-2011 ցուցահանդեսում իրենք ներկայացրել են ադրբեջանական արտադրության 71 տիպի սպառազինություն` դիպուկահար հրացանից մինչև ականանետ:

Մարտի սկզբին նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ ընդամենը մի քանի տարի առաջ Ադրբեջանում ընդհանրապես չկար ռազմական արտադրություն, մինչդեռ ներկայումս այն զարգանում է բուռն տեմպերով:

Իսկ ահա մարտի 15-ին ադրբեջանական խորհրդարանում ելույթ ունեցող վարչապետ Արթուր Ռասիզադեն իր հերթին հայտարարեց, որ սպառազինության արտադրության ոլորտում Ադրբեջանը դարձել է «Հարավային Կովկասի առաջատարը», քանի որ այժմ երկրում արտադրվում է 350 տիպի ռազմական տեխնիկա:

Սակայն ռազմական փորձագետ Սումերինլին նշում է, որ առայժմ ադրբեջանական բանակը ստանում է միայն ադրբեջանական արտադրության փամփուշտներ ու արկեր, իսկ մնացածը գտնվում են փորձարկման փուլում: Անհրաժեշտ է, որ դրանք որակյալ լինեն»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանն արդեն իսկ հաստատել է երկրի 2011 թվականի բյուջեն: Նախատեսվում է, որ այս տարի Ադրբեջանի ռազմական ծախսերը կավելանան 1.6 անգամ: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս տարի կստանա 2.5 միլիարդ մանաթ (3.1 միլիարդ դոլար): Համեմատության համար պետք է նշել, որ 2010 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1.6 միլիարդ դոլար:

Հատկանշական է, որ դեռևս ոչ վաղ անցյալում չէր նշվում պաշտպանական բյուջեի նմանատիպ մեծացման մասին: Մասնավորապես, 2010 թվականի հոկտեմբերի 6-ին հաղորդվեց, որ 2011 թվականին այն աճելու է միայն 10 տոկոսով` հասնելով 1.32 միլիարդ մանաթի:

Նախատեսվում է, որ այս տարի 1.1 միլիարդ մանաթ կծախսվի զինված ուժերի արդիականացման վրա` նոր սպառազինության ու ռազմական տեխնիկայի գնման տեսքով:

Ի դեպ, 2010 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են երկրի ընդհանուր բյուջեի 10.7 տոկոսը, մինչդեռ այս տարի դա հասցվելու է մինչև 19.6 տոկոսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում