Friday, 29 03 2024
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»

Իրավիճակը կկայունանա, եթե Հայաստանը վերադարձնի ադրբեջանական տարածքները․ Սերգեյ Մարկով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ՌԴ հանրային պալատի ներկայացուցիչ, քաղաքագետ-տնտեսագետ Սերգեյ Մարկովը:

Պարոն Մարկով, հունվարի 2-ից Հայաստանը պաշտոնապես դարձավ Եվրասիական տնտեսական միության անդամ: Մշտապես նշվել է, որ թեպետ ԵՏՄ-ը տնտեսական միություն է, բայց Հայաստանն այս կերպ կամրապնդի իր անվտանգությունը: Մենք արդեն որպես ԵՏՄ անդամ երկիր կարո՞ղ ենք, հայտարարություններից զատ, այլ բան սպասել գոնե ՀԱՊԿ-ից։ Ադրբեջանը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով հայկական գյուղերը: Ամանորին էլ սահմանին երկու զոհ և վիրավոր ունեցանք:

-Եվրասիական տնտեսական միությունը չունի ռազմական գործառույթ, այսինքն՝ ուղղակի ու փաստացի գործառույթ չունի: Բայց միանալով Եվրասիական տնտեսական միությանը՝ Հայաստանն անկասկած հզորացրել է իր և Ռուսաստանի հարաբերությունները: Այդ պատճառով լուրջ ճգնաժամի դեպքում Հայաստանը կփորձի մաքսիմալ կերպով օգտագործել այդ միության հարաբերությունները:

Միևնույն ժամանակ մենք տեսնում եք, որ Ռուսաստանը մի քանի ամիս առաջ իրավիճակի սրման ժամանակ՝ խոցված ուղղաթիռի, դրանից առաջ դիվերսիայի ժամանակ արձագանքեց՝ այդկերպ հանդիսանալով և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի անվտանգության երաշխավորը: Դժվար է, բայց հնարավոր:

Փաստորեն կարծում եք, որ իրավիճակը հիմա ճգնաժամային չէ, բայց մենք ամեն օր վատ լուրի ենք սպասում և անընդհատ զոհեր ու վիրավորներ ունենում:

-Գիտեք, շատ նրբանկատ հարց է: Կան զոհեր, այո՛, բայց կարևորն այն է, որ հզոր էսկալացիա չկա, և տարբերակը, թե ավելի կսրվի իրավիճակը, հավանական չի համարվում:

Իսկ ի՞նչ պետք է լինի, որ ՀԱՊԿ-ն արձագանքի, և Ռուսաստանն իսկապես դառնա Հայաստանի անվտանգության երաշախավորը:

-Իմ կարծիքով, այսօր խոսքը նոր փուլի տեղափոխվելու և կոմպրոմիսի գալու մասին է Ղարաբաղյան հակամարտության մասով:

Պետք է գալ այնպիսի կոմպրոմիսի, որի ֆորմատը հետևյալը կլինի՝ Հայաստանը վերադարձնում է Ադրբեջանին Ղարաբաղի շուրջ գտնվող ադրբեջանական տարածքները շրջափակումից դուրս գալու և տնտեսական համագործակցություն սկսելու դիմաց: Ինձ թվում է՝ այսպիսի կոմպրոմիսային տարբերակը մեծ և թեկուզ ժամանակավոր համաձայնություն է, այն հնարավոր է: Դրան անցնելու դեպքում իրավիճակը ստաբիլ կլինի: Միևնույն ժամանակ, Ռուսաստանը թեև ՀԱՊԿ-ի ու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցում է Հայաստանի հետ, այդուհանդերձ հանդիսանում է չեզոք միջնորդ հայ-ադրբեջանական հարաբերություններում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում