The Huffington Post-ը ներկայացնում է մեջբերումներ Էմմա Ուոթսոնից, որոնք կփոխեն Ձեր պատկերացումները երիտասարդ աստղի մասին:
«Ձեզ հիմար մի´ զգացեք, եթե չեք հավանում այն, ինչ ուրիշները թվում է, թե սիրում են»:
«Ես հասկացել եմ, որ կանանց իրավունքների համար պայքարը շատ հաճախ դառնում է հոմանիշ տղամադկանց նկատմամբ ատելությանը: Եթե կա մի բան, որ հաստատ գիտեմ, այն է, որ դա պետք է դադարեցվի»:
«Սեքսուալության վերաբերյալ իմ գաղափարը հետևյալն է՝ որքան քիչ, այնքան շատ: Որքան քիչ ցույց տաս, ավելի շատ մարդիկ կհիանան»:
«Այն ամենը, ինչ կարող եմ անել, իմ բնազդներին հետևելն է, քանի որ երբեք չեմ գոհացնի բոլորին»:
«Կարծում եմ, որ դերասանները, ովքեր իսկապես հաջողակ են, նրանք են, ովքեր միջավայրում հարմարավետ են զգում իրենց և մարդու տեսք ունեն»:
«Պատրաստվում եմ անել այն, ինչ ցանկանում եմ անել, պատրաստվում եմ լինել այն, ինչ իրականում կամ»: