Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

«Տպավորություն է, որ տուժողների ներկայացուցիչը ուզում է Վարդան Պետրոսյանի հաշվին փող աշխատել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

– Պարոն Բաղդասարյան, ավարտվում է 2014 թվականը, որի ընթացքում ամենաաղմկահարույց դատական գործերից մեկը Վարդան Պետրոսյանի գործն էր։ Նախավերջին դատական նիստի ժամանակ տուժող կողմը մոտ 12.600.000 ՀՀ դրամի պահանջ ներկայացրեց, որից մոտ 450.000 ՀՀ դրամը Տաթևիկ Հակոբյանի համար կատարված բուժման ծախսերն են, մոտ 7.800.000-ը՝ հետագա բուժման ծախս, և 2.5 միլիոնից ավելին՝ որպես փաստաբանական ծախս։ Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է օրինական ներկայացված պահանջը։

– Ցանկանում եմ օբյեկտիվորեն ներկայացնել փաստերը, որից ամբողջ պատկերը պարզ կդառնա։ Տուժող կողմը ներկայացրել է, որ իրենք դիմել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ բժիշկ Հ. Կիրակոսյանը և բաժնի վարիչ Հ. Հարությունյանը սույն թվականի հուլիս ամսին տվել են տեղեկանք, համաձայն որի՝ վթարից տուժած Տաթևիկ Հակոբյանը 1.5-2 տարի ժամկետով չի կարող օգտվել հասարակական տրանսպորտից։ Այս փաստաթղթից էլ տուժողներն ու տուժողի ներկայացուցիչը հետևություն են արել, որ եթե 2014թ. հուլիս ամսից սկսած Տաթևիկ Հակոբյանը 1.5-2 տարի չի կարող օգտվել հասարակական տրանսպորտից, ուրեմն Տաթևիկ Հակոբյանի վերականգնողական բուժումը տևելու է երկու տարի, այն էլ ամեն օր՝ բացառությամբ ոչ աշխատանքային օրերի: Կարծում եմ, որ պետք չէ լինել իրավաբան՝ հասկանալու համար, որ եթե մարդը 1.5 մինչև 2 տարի չի կարող օգտվել հասարակական տրանսպորտից, դա դեռևս չի նշանակում, որ այդ նույն մարդը երկու տարի ամեն օր, բացի ոչ աշխատանքային օրերից, պետք է բուժում ստանա: Բացի այդ էլ՝ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկները չեն, որ պետք է տուժողի վերականգնողական բուժման ժամկետի վերաբերյալ տեղեկատվություն տան:

Տուժողների ներկայացուցիչը դեռևս սույն թվականի փետրվարին հարցում է արել Հայկական Կարմիր խաչին՝ պարզելու համար, թե ինչ արժե Տաթևիկի բուժումը, որին ի պատասխան՝ ստացել են գրություն, համաձայն որի՝ Տաթևիկը ներկայումս էլ բուժում է ստանում այդ հիվանդանոցում, և մեկ օրվա բուժումն արժե 15 հազար դրամ, որից էլ տուժողների ներկայացուցիչը հետևություն է արել, որ եթե 2014 թվականի փետրվարին Տաթևիկի բուժման արժեքը եղել է մեկ օրվա համար 15 հազար դրամ, ուստի մնացած բոլոր բուժումները ևս նույն արժեքը պետք է ունենան: Անկեղծ ասած՝ մեծ ցանկության դեպքում էլ հնարավոր չէ հասկանալ տուժողների ներկայացուցչի տրամաբանությունը, քանի որ անգամ իր կողմից ներկայացված փաստաթղթերից երևում է, որ Տաթևիկի հետագա բուժումը լրիվ այլ արժեք է ունենալու` հաստատ 8 միլիոնից շատ ավելի փոքր գումար, և դա չի կարող տևել ամեն օր՝ երկու տարի: Ինչքան կտևի Տաթևիկի բուժումը և որքան դա կարժենա՝ այդ հարցին պատասխանելու համար պետք էր ընդամենը տանել Տաթևիկին Հայկական Կարմիր խաչի հիվանդանոց, որտեղ տուժողները ցանկանում են կազմակերպել Տաթևիկի բուժումը, և այդ հիվանդանոցից ստանալ ստույգ պատասխան, թե ապագայում Տաթևիկի ամբողջ բուժման արժեքը որքան է կազմելու: Նորից կրկնեմ, որ այդ դեպքում չի կարող գումարը նման մեծ թիվ կազմել, և համոզված եմ, որ Վարդան Պետրոսյանը, անկախ նրանից՝ մեղավոր է, թե ոչ, կվճարի այդ գումարը բժշկական հաստատությանը:

Մենք արդեն իսկ դիմել ենք Հայկական Կարմիր խաչի հիվանդանոցին, և եթե տուժողների նպատակն է կազմակերպել իրենց աղջկա բուժումը, իրենք չպետք է մերժեն Վարդան Պետրոսյանի առաջարկը՝ հատուցել հիվանդանոցին իրենց աղջկա բուժումը կազմակերպելու համար: Ինչ վերաբերում է արդեն իսկ կատարված ծախսերին, ապա այդ գումարները կհատուցվեն ապահովագրական ընկերության կողմից, հետևաբար Վարդան Պետրոսյանից նույն այդ գումարների կրկնակի պահանջ ներկայացնելը, կարծում եմ, «օրինական» չէր: Խոսքը վերաբերում է Տաթևիկի համար վճարված մոտ 450.000 ՀՀ դրամին և Արթուր Հակոբյանի համար վճարված 150.000 ՀՀ դրամին: Կարծում եմ, որ տուժողների ներկայացուցիչը մինչև նման պահանջ Վարդան Պետրոսյանին ներկայացնելը ճիշտ կլիներ պարզեր, թե արդյոք ապահովագրական ընկերությունը այդ գումարները կհատուցի՞, թե՞ ոչ, նոր միայն նման պահանջով դիմեր դատարանին:

http://newsbook.am/disc/31-07-14/8f89e55fa9233279b0228323dedb83d8.jpg

– Իսկ ի՞նչ կասեք փաստաբանական ծախսերի համաչափության մասին։ Այդ գումարն է՞լ է չափազանցված։

– Ասեմ, որ դա նույնպես չափազանցված է։ ՀՀ պատմության մեջ չի եղել նման դեպք, որ դատարանի վճռով նման գումար հատուցվի՝ որպես դատական ծախս։ Այսինքն՝ փաստաբանը, որը նման չափի ծախս է ներկայացրել, պետք է գիտակցեր, որ դա չի բավարարվի։ Ու եթե ինքը իր վստահորդներից այդքան գումար է ստացել, ապա պետք է անկեղծ լիներ ու նրանց ասեր, որ այդ գումարը երբեք չի վերադարձվի իրենց։ Քրեական գործերով տուժողների կողմից իրենց ներկայացուցիչներին վճարված գումարը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով չի դիտվում որպես դատական ծախս, և հետևաբար՝ դատարանի դատավճռով այն չի կարող գանձվել։ Դրա վերաբերյալ առկա են օրինական ուժի մեջ մտած դատական ակտեր, որոնք ևս կներկայացվեն դատարանին:

Պարոն Բաղդասարյան, Վարդան Պետրոսյանը դատարանում հայտարարել էր, որ ինքը դեռ նախկինում գումար է հատուցել տուժողներին, իսկ տուժող կողմն էլ ընդունել էր այդ փաստը, որ Վարդան Պետրոսյանը իրականում հատուցել է գումար, որն էլ ծախսվել է հուղարկավորության և այլ ծախսերի համար։ Ի՞նչ գումարի մասին է խոսքը, և եթե արդեն իսկ հատուցում եղել է Պետրոսյանի կողմից, ինչո՞ւ է դրամական նոր պահանջ ներկայացվում։

– Նախ ասեմ, որ մեր օրենսդրության համաձայն՝ պատահարների դեպքում ապահովագրական ընկերությունները հատուցում են մինչև 10 միլիոն դրամի չափով, իսկ յուրաքանչյուր տուժող ստանում է մինչև 3 միլիոն 300 հազար դրամ։ Այսինքն՝ ապահովագրական ընկերությունը մինչև 3 միլիոն 300 հազար դրամի չափով կվճարի տուժող կողմին` հուղարկավորության ծախսերի համար։ Դուք չեք գտնի մի դատական ակտ, որով դատարանները ավելի մեծ գումար վճռած լինեն, քան ապահովագրական ընկերություններն են տալիս տուժող կողմին: Հետևաբար Վարդան Պետրոսյանի վճարած գումարը չի կարող դիտվել որպես հուղարկավորության ծախս։ Վարդանը պարզապես մարդասիրական քայլ էր կատարել և որոշակի գումար էր տվել տուժողներին, որն էլ նրանք վերցրել են։ Բացի դրանից՝ այնուհետև տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը www.news.am-ին 2014 թվականի հոկտեմբերի 25-ին տված իր հարցազրույցում ասում է. «Մեկ տարվա ընթացքում «Վարդան Պետրոսյանը, նրա հարազատները Հակոբյանների ցավին որևէ դարման չեն արել, մարդասիրական քայլի չեն գնացել»։ :

Արդյոք այն, որ Վարդան Պետրոսյանը գումար է վճարել տուժողներին, արդյոք այն, որ Վարդան Պետրոսյանը առաջարկել է կազմակերպել Տաթևիկի բուժումն իր հաշվին, երբևիցե ցուցմունք չի տվել «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի դեմ, երբևիցե չի պատասխանել տուժողների վիրավորանքներին՝ մարդասիրական քայլ չէ՞: Եթե դա մարդասիրություն չի, ապա ի՞նչ պետք է աներ Վարդան Պետրոսյանը, որ դա համարվեր մարդասիրություն: Դժվար է ինձ համար գնահատել, թե Ռուբեն Բալոյանի համար ինչ է նշանակում «մարդասիրություն», և դրա կարիքն էլ չկա, բայց այն, որ փաստաբանի նման հրապարակումները հակասում են փաստաբանի վարքագծի կանոններին՝ դա կարող եմ փաստել: Ինչ վերաբերում է գումարի չափին, ապա այդ հարցին պետք է պատասխանի Վարդան Պետրոսյանը, սակայն ես կարող եմ միայն ասել, որ դա մի քանի անգամ ավելին է, քան անհրաժեշտ էր մինչ օրս Տաթևիկ Հակոբյանի բուժումը կազմակերպելու համար:

Այսինքն՝ ստացվում է, որ Վարդան Պետրոսյանը հատուցել էր տուժողների գումարները, սակայն իրենց փաստաբանը հրապարակային այլ ելույթներ էր ունենում և հայց է ներկայացրել, որտեղ հաշվի չի առել այդ հանգամանքը:

– Այո, բանն այն է, որ Վարդան Պետրոսյանը դա արել է առանց որևէ փաստաթուղթ վերցնելու, ավելին՝ առաջարկվել է նորից որոշակի գումար հատուցել, և պարզաբանվել է, որ հուղարկավորության ծախսերն իրենք կստանան ապահովագրական ընկերությունից, սակայն ինչպես տեսնում եք՝ դա որակվել է որպես ոչ մարդասիրական քայլ, և Վարդանի դեմ տուժողների ներկայացուցիչը հայց է ներկայացրել:

Վերջին դատական նիստին մենք տեսանք, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը վատացել է։ Հիմա նա ինչպե՞ս է զգում իրեն։

– Վթարից հետո Վարդան Պետրոսյանը ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել։ Մեկ օրգան էր հեռացվել, բավականին լուրջ վիրահատություն էր տարել։ Նրան դատարանից դատապարտյալների հիվանդանոց են տեղափոխել պատգարակով։ Նա որոշակի ժամանակ գտնվում էր Դատապարտյալների հիվանդանոցում, սակայն տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը 2014թ. մարտ 22-ին «Առավոտ» թերթում հոդված էր տպագրել, նշել էր. « Եթե Վարդան Պետրոսյանը լիներ «Նուբարաշենի» մեկուսարանում, չեմ կարծում որ կարձանագրվեր դատաքննության անհարգի ձգձգումներ»: Սրանից հետո էլ տուժողները նամակ էին ուղարկել հանրապետության նախագահին, ինչից հետո էլ Վարդան Պետրոսյանը հիվանդ վիճակում անմիջապես տեղափոխվեց մեկուսարան։ Իսկ մեկուսարանում պայմաններ չկան լիովին ապաքինման համար։ Սակայն Վարդան Պետրոսյանը պարբերաբար գտնվելով հիվանդ վիճակում՝ չի բարձրաձայնել, որպեսզի գա դատարան ու դատական նիստերը չհետաձգվեն ու հասնեն իրենց տրամաբանական ավարտին։ Բայց գալիս է մի ժամանակ, որ մարդն այլևս ի վիճակի չէ գալ դատարան։ Չեմ կարող ասել, թե որքանով է Ռուբեն Բալոյանի ստանձնած հանձնարարությանը համահունչ, որ Վարդան Պետրոսյանին կալանավայրում պահեն, սակայն կարող եմ փաստել, որ դա իր իրավասության խնդիրը չի եղել, և նման քայլը չեմ համարում մարդասիրության մասին խոսող մարդու քայլ:

 

Լուսանկարում Տաթևիկ Հակոբյանն է, ում հետագա բուժման համար տուժող կողմը գումար է  պահանջում Վարդան Պետրոսյանից: Լուսանկարը ֆեյսբուքում հրապարակվել է սույն թվականի նոյեմբերի 30-ին:

https://scontent-b-fra.xx.fbcdn.net/hphotos-xfa1/v/t1.0-9/10689433_877598715625620_3302936079615732147_n.jpg?oh=7f506d74f4c45c3793f93042fdc821aa&oe=553D0D42

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում