Նյու Յորքի իշխանությունները մեգապոլիսի ոստիկաններին հանձնարարել են պահպանել նախազգուշական խիստ միջոցառումներ՝ կապված քաղաքում երկու ոստիկանների սպանության հետ: Այս մասին հայտնում է TASS գործակալությունը:
Իրավապահ մարմինների աշխատակիցների՝ քաղաքի խոշորագույն արհմիություններից մեկը նույնպես սպաներին խորհուրդ է տվել մշտապես կրել զրահաբաճկոններ:
«Խնդրում ենք կրել Ձեր բաճկոնները նաև ոչ աշխատանքային ժամերին, Ձեզ հետ վերցնել հրազեն և հավելյալ զինամթերք»,- ասել է արհմիության ղեկավար Էդ Մուլինսը:
Նյու Յորքի ոստիկանական վարչության ղեկավարությունն իր հերթին աշխատակիցներին հանձնարարել է պարեկել փողոցներում երկուսով կամ երեքով, պահպանել հատուկ զգուշավորություն և սոցցանցերում չհրապարակել մեկնաբանություններ, որոնք կարող են սադրիչ թվալ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ ԱՄՆ-ում մեկ օրում սպանվել է 3 ոստիկան: