Սևամորթի սպանած ամերիկյան Միլուոկի քաղաքի ոստիկանության նախկին սպա Քրիստոֆեր Մենին պատասխանատվության չի ենթարկվի: Այս մասին հայտնում է The New York Times-ը:
Նման որոշում է ընդունել դատախազը: Վճռվել է, որ իր վրա հարձակված աֆրոամերիկացու հետ ծեծկռտուքի ժամանակ ոստիկանը չի գերազանցել իր լիազորությունները:
Ապրիլի 30-ին ոստիկանը քաղաքային այգում նկատել էր գետնին քնած սևամորթ Դնտրե Համիլթոնին: Արթնանալով՝ նա հարձակվել էր սպայի վրա, խլել նրանից ոստիկանական մահակն ու սկսել սպառնալ նրան: Ոստիկանը նրա ուղղությամբ 14 անգամ կրակել էր: Աֆրոամերիկացին տեղում կնքել էր մահկանացուն:
Ավելի ուշ պարզվել էր, որ Համիլթոնը տառապում է շիզոֆրենիայով: Տեղի ունեցածից հետո Քրիստոֆեր Մենին հեռացրել էին ոստիկանությունից: