Դեկտեմբերի 21-ին նյույորքյան Beacon Theatre-ում կայացել է Մըրայա Քերիի Սուրբծննդյան համերգը, որին այցելել է նրա գործընկեր Լեդի Գագան:
Երգչուհիներն երջանկացրել են իրենց երկրպագուներին, Instagram-ի սեփական էջերում սելֆի տեղադրելով Մըրայայի հանդերձասենյակից: Իհարկե, հայտնիներից յուրաքանչյուրը ջանացել է լավ տեսք ունենալ լուսանկարներում՝ Գագայի լուսանկարներում Մըրայան երկրորդ պլանում է, իսկ Մըրայայի լուսանկարում ինքն ավելի լավ տեսք ունի, քան Գագան: