Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն այս անգամ հայտնվել են Balmain-ի գովազդային ակցիայում:
Բրենդի ղեկավարությունն արդեն համացանցում ֆոտոշարքի մի քանի կադրեր է հրապարակել, որի հերոսներն աշխարհի ամենաքննարկվող ամուսնական զույգն է դարձել:
«Քիմն ու Քանյեն ոճի սրբապատկերներ են և իմ ընկերներն են: Մեծ պատիվ է նրանց հետ աշխատել Balmain-ի գովազդային ակցիայում: Նրանք միասին ներկայացնում են սիրո և գեղեցկությա միությունը: Նրանք ժամանակակից մշակույթ են: Այս ֆոտոշարքն ավելին է, քան նոր հագուստի գովազդը: Սա սիրո և ընկերության տոնակատարություն է»,- հաղորդել է բրենդի կրեատիվ տնօրեն Օլիվյե Ռուստենը:
Քարդաշյանի և Ուեսթի մասնակցությամբ ոճային լուսանկարների հեղինակը Մարիո Սորենտին է: