Իտալական հակամենաշնորհային վարչությունը TripAdvisor-ին տուգանել է 500 հազար եվրոյով՝ կայքում ռեստորանների ու հյուրանոցների վերաբերյալ կեղծ քննադատություն տեղադրելու համար՝ հաղորդում է Agence France-Presse-ը:
TripAdvisor-ին մեղադրել են կեղծ քննդատության համար, որը գրել են ընկերության աշխատակիցները: Իտալական իշխանությունները բազմաթիվ դժգոհություններ են ստացել ինչպես հյուրանոցների տերերից, այնպես էլ շարքային ճանապարհորդողներից:
Նման վարքը գնահատվել է որպես օգտատերերին խաբելու փորձ, քանի որ նրանք սովոր էին վստահել այս ծառայության ներկայացրած ինֆորմացիային: