Քաթարական Al-Jazeera հեռուստաընկերությունը, Քաթարի և Եգիպտոսի միջև լարված հարաբերությունների պատճառով դադարել է հեռարձակվել Եգիպտոսում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Al-Jazeera-ի եգիպտական ալիքի փակվելու պատճառներից մեկն այն է, որ Եգիպտոսը հաճախ մեղադրել է Քաթարին Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցելու համար:
Ալիքը հերքում է իրադարձությունները լուսաբանելիս որևէ կողմանապահություն անելու հանգամանքը: