Երիտասարդը կոմայի մեջ է հայտնվել ավտովթարից հետո և ուշքի է եկել որպես ուրիշ մարդ: 25-ամյա բրիտանացի Ռորի Քերթիսը լիովին վստահ էր, որ ինքը դերասան Մեթյու Մաքոնահին է: Բացի այդ տղամարդը սկսել է ֆրանսերեն խոսել, որն ուսումնասիրել է դպրոցում և վաղուց մոռացել էր:
Բրիտանացին ավտովթարից հետո լուրջ վնասվածքներ է ստացել՝ հաղորդում է Metro-ն: Նրա ավտոմեքենան բախվել է բեռնատարին, իսկ հետո նրանց ավոտմեքնային բախվել է ևս վեց մեքենա: Քերթիսին ուղեղի արյունահոսությամբ տարել են հիվանդանոց: Դրանից առաջ փրկարարները 40 րոպեների ընթացքում փորձել են նրան դուրս բերել ավտոմեքենայից:
Քերթիսն ուշքի է եկել ավտովթարից վեց օր անց:
«Ես լիովին վստահ էի, որ Մեթյու Մաքոնահին եմ: Երբ գնացի զուգարան և նայեցի հայելու մեջ, ես ուղղակի ապշել էի, որովհետև նրան նման չէի: Ես չէի հիշում, թե ում եմ նայում»,- հիշել է Քերթիսը:
Սա առաջին դեպքը չէ, երբ մարդիկ պատահարից հետո կոմայից դուրս գալով նոր ընդունակություններ են ձեռք բերում: