Իտալիայի Սուպերգավաթի եզրափակչում միմյանց հանդիպեցին «Յուվենտուս»-ը և «Նապոլի»-ն:
Հանդիպման առաջին րոպեներից պարզ դարձավ, որ խաղն ընթանալու է լարված պայքարում:
Հանդիպման առաջին խաղակեսում մեկական գոլեր խփեցին թիմերի արգենտինացի հարձակվողները:
Հիմնական ժամանակը չօգնեց թիմերին պարզել հաղթողին: Հանդիպման լրացուցիչ ժամանակի վերջին րոպեներին թուրինցիների հարձակվող Կառլոս Տևեսի հարվածից հետո կարծես թե ամեն ինչ պարզ դարձավ, սակայն «ծեր սենյորա»-ի երկրպագուներին լռեցրեց նեապոլցիների հարձակվող Գոնսալո Իգուաինը:
Այսպիսով, «Նապոլի»-ն 11 մետրանոց հարվածաշարում 6:5 հաշվով հաղթեց «Յուվենտուս»-ին և դարձավ Իտալիայի Սուպերգավաթակիր:
Չիրացված 11 մետրանոցներ` Ժորժինյո, Տևես, Մերտենս, Կիելինի, Կալյեխոն, Պերեյրա, Պադոյին
«Յուվենտուս»-«Նապոլի»`2:2
1:0 Տևես (5՛), 1:1 Իգուաին (68՛), 2:1 Տևես (106՛), 2:2 Իգուաին (118՛)