Իրանի Հակաօդային պաշտպանության ուժերը ստիպել են օտար հետախույզ-ինքնաթիռներին լքել Իրանի մայրաքաղաքի օդային սահմանների մոտ գտնվող գոտին: Այս մասին, ինչպես հաղորդում է TASS-ը, FARS գործակալությանը հայտարարել է Իրանի ՀՕՊ Khatam al-Arabia բազայի հրամանատարի տեղակալ, գնդապետ Շահրուկ Շահրամը: Նա նշել է, որ մի քանի օր «օտար երկրների» հետախույզ-ինքնաթիռները թռիչք են կատարել Իրանի հետ սահմանի գոտում:
«Իրանական ռադիոտեղորոշիչ օպերատորները,- հաղորդել է գնդապետը,- գրանցել են «У-2» տեսակի լրտես-ինքնաթիռների սահմանների մոտենալը և ռազմական ռադիոտեղորոշիչների միացնելը»: