Նիգերիայում 14 տարեկան աղջկան ամուսնու հավանական թունավորման համար մահապատիժ է սպառնում: Այս մասնին հաղորդում է The Guardian:
Աղջիկը մեղադրվում է այն բանում, որ ամուսնությունից երկու շաբաթ հետ ամուսնու համար պատրաստած ընթրիքի մեջ թույն է լցրել: Դրա հետևանքով մահացել են աղջկա 35-ամյա ամանուսին Ումարա Սանին և երեք այլ տղամարդ:
«Մենք դատին դեմ ենք: Այդ ամբողջ գործընթացը խախտում է նրա հիմնական իրավունքները: ՄԱԿ-ի երեխաների իրավունքների կոնվենցիայում ասվում է, որ նա պետք է կրթությամբ զբաղվի: Նա պետք է դպրոցում լինի»,- հայտարարել է փաստաբան Հուսաինա Իբրահիմը:
Աղջկա խոսքերով՝ իր ամուսնության երկու շաբաթների ընթացքում ամուսինն անընդհատ կտտանքների է ենթարկել նրան: Աղջկա պատմածները դատապաշտպանը կփորձի ապացուցել դատարանում: