13-17 տարեկան ամերիկացի պատանիների թիվը, ովքեր օգտվում են Facebook-ից կազմում է 88%: Այս մասին հաղորդում է CNet-ը՝ վկայակոչելով Frank N. Magid Associates վերլուծական ընկերության կատարած հետազոտությանը:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աշխարհի ամենամեծ ժողովրդականություն վայելով սոցիալական ցանցը կորցնում է հետաքրքրությունը պատանիների շրջանում: Դեռևս անցյալ տարի Facebook-ից ակտիվորեն օգտվում էին ԱՄՆ-ի պատանիների 94%-ը, իսկ 2012 թ. 95%-ը:
Հետազոտողները նշել են, որ Facebook-ի հանդեպ հետաքրքրությունը կորցնում են նաև մեծահասակները: Ընդհանուր առմամբ Facebook-ի ժողովրդականությունը 2012 թ-ից ԱՄՆ-ում ընկել է 3%-ով և 2014 թ. արդյունքներով դարձել է 90%:
Սակայն, Facebook-ի ղեկավարությունը, հերքում է երիտասարդության շրջանում սոցիալական ցանցի նկատմամբ հետաքրքրության նվազեցումը: