Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը ենթարկվել է FEMEN շարժման ակտիվիստների հարձակմանը: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Նամյուրում այն պահին, երբ վարչապետն ամբիոնից ելույթ էր ունենում: Նրան մոտեցած կանայք վանկարկել են. «Վերջ խիստ տնտեսմանը, Միշե՛լ, կորիր»: Դրանից հետո կանայք վարչապետի վրա կարտոֆիլի ֆրի, իսկ հետո մայոնեզ են լցրել:
Ինքը՝ վարչապետը, FEMEN-ի ակտիվիստուհիների ակցիային ժպիտով է հետևել: Նա վերնաշապիկը և փողկապը փոխելուց հետո վերսկսել է իր ելույթը: Ոստիկանությունը ձերբակալել է վարչապետի վրա հարձակված կանանց:
http://youtu.be/j7Xg36tbDZ4