Դորտմունդի «Բորուսիա»-ի կորեացի հարձակվող Չի Դոն Վոնը տեղափոխվել է «Աուգսբուրգ», որի կազմում հանդես կգա մինչև 2018 թվականը, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Չի Դոն Վոնը «Բորուսիա» էր տեղափոխվել այս տարվա ամռանը, սակայն չի մասնակցել թիմի հանդիպումներին:
Հավելենք, որ վերջինս 2013/14 մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Աուգսբուրգ»-ի կազմում: