Թունիսի նախագահ է դարձել «Թունիսի ձայնը» կուսակցության առաջնորդ Բենջի Քաիդ Էս-Սեբսին, որը նախագահի ընտրության երկրորդ փուլում հավաքել է ձայների 55.68%-ը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նրա գլխավոր հակառակորդը՝ երկրի ժամանակավոր նախագահ Մոնսեֆ Մարզուկին հավաքել է ձայների 44.32%-ը: Մոնսեֆ Մարզուկին ավելի վաղ հայտարարել էր, որ հրաժարվում է ընդունել իր պարտությունը երկրորդ փուլում:
Թունիսում անցկացված նախագահական ընտրություններին մասնակցել է ընտրողների 59%-ը: Համարվում է, որ այս ընտրությունները Թունիսի համար 1956 թ. Ֆրանսիայից անկախություն ձեռք բերելուց հետո առաջին անկախ ընտրություններն են: