Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը հայտարարել է, որ Անգլիայի Պրեմիեր լիգան աշխարհի ուժեղագույն առաջնությունն է, տեղեկացնում է Goal.com-ը:
«Անգլիան ֆուտբոլային երկիր է: Երբ ես հանդես էի գալիս «Լիլ»-ի կազմում, երկրպագուները մեծ աջակցություն էին ցուցաբերում և մենք հիանալի արդյունքներ էինք ունենում: Նույնը կարող եմ ասել Բելգիայի ազգային հավաքականի մասին: Սակայն Անգլիան մնում է Անգլիա:
Այստեղ ամեն ինչ կա հիանալի ֆուտբոլ ցուցադրելու համար: Այստեղ երկրպագուները նույնիսկ իմ մասին երգեր են երգում: Այստեղ դու կարող ես պարտվել, եթե փոքր ինչ թուլացել ես: Անգլիան և Ֆրանսիան տարբերվում են:
Անգլիայում մարդիկ ապրում են ֆուտբոլով: Այստեղ չկան հասարակ հանդիպումներ: Երկրպագուները միշտ մեզ հետ են, նույնիսկ այն դեպքում, երբ «Չելսի»-ն հանդես է գալիս արտերկրում»,- հայտարարել է Ազարը: