Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

Որքան շատ իջնի դոլարը, այնքան գահավիժումը մեծ կլինի․ Realpolitik Հրանտ Բագրատյանի հետ

«Առաջին լրատվական» RealPolitik հաղորդաշարի հյուրն է ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

– Պարոն Բագրատյան, Դուք միակ մասնագետն էիք, որ ֆեյսբուքյան էջում բացատրել էիք, թե որոնք էին անցած շաբաթ դոլարի նման կտրուկ արժևորման և արժեզրկման հիմնական պատճառները: Կանխատեսումներ էիք արել, ինչպես նաև՝ պատկան մարմիններին որոշ քայլեր էիք հուշել, որպեսզի ժամ առաջ դրանք գործադրեն և քիչ, թե շատ մեղմեն իրավիճակը: Կարո՞ղ եք գնահատել, թե որքան էին արդյունավետ Կառավարության, Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի և Կենտրոնական բանկի գործողությունները: Ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ կարող ենք սպասել առաջիկայում:

– Այն, ինչ տեղի ունեցավ` եկել էր ապացուցելու, որ տնտեսության ու բանկային համակարգի մասին երկու տասնամյակ արած հայտարարություններն այդպես չեն: Մենք պետք է հասկանանք, որ չի լինում չկայացած տնտեսություն և կայացած բանկային համակարգ: Բանկային համակարգն ունի նույն պրոբլեմները և նույնքան չկայացած է, որքան տնտեսությունը: Վերջապես ես մնում եմ այն կարծիքին, որ բանկային համակարգը տնտեսության ինքնուրույն ճյուղ չէ, դա ֆինանսական, տրանսֆերտների մի շուկա է, որը պետք է սպասարկի հիմնական տնտեսությանը:

Մենք անընդհատ զգուշացնում էինք, անընդհատ ասում էինք, թե բանկերն առաջ մի գցեք, մի հայտարարեք, որ դրանք գերամուր են, և որ տարածաշրջանում լավագույն բանկային համակարգն ունենք: Այդպես չի, և պետք էլ չի, որ այդպես լինի: Իսկ այն, ինչ տեղի ունեցավ` նշանակում է, որ մենք հաշվեկշռում ունենք 3 մլրդ դոլարի դեֆիցիտ, այդ 3-ից 1,5 միլիարդը փակում էինք Ռուսաստանից եկող տրանսֆերտների շնորհիվ: Ընդ որում` տրանսֆերտները դոլարով էին, և դա կարևոր էր: 1,5 մլրդ-ն էլ պարզ չէ, թե ինչով էր փակվում, որովհետև ամեն տարի 300-400-500 միլիոն դոլար պարտք էինք վերցնում, օժանդակություն էին տալիս: Եվ ակնհայտաբար այնտեղ կար 1 մլրդ դոլարի պատմություն, և չէր երևում՝ թե այդ փողը կա, թե ոչ: Մասնավորապես, շատ անհասկանալի վիճակում է հանքարդյունաբերության արտահանումը: Այսինքն` արտահանումից եկած փողը նստո՞ւմ է հաշիվներին, թե՞ ոչ: Եթե հիշում եք, մոտ մեկ տարի առաջ զգուշացնելով այս վտանգը՝ ես օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկա, որ հանքարդյունաբերության ռազմաստրատեգիական հումքը չպետք է թույլ տալ վաճառել օֆշորային ընկերություններին: Չարեցին: Եվ տեղի ունեցավ այն, ինչ որ պետք է տեղի ունենար:

Այնպես չի, որ երկրում ոչ մի բան չկար: Իհարկե, ԿԲ-ն ուներ պահուստներ, և այն շատ ավելի քիչ էր, քան որ պետք է լիներ: Արժութային միջոցներ կային նաև բանկերում և ժողովրդի ձեռքին: Սկզբում պրոցեսն ընթացավ ժողովրդի հաշվին, բայց հետո տեսան, որ ժողովրդի մոտ 70 տոկոսը մի կերպ է յոլա գնում: Ձայն բարձրացրեցինք, լսումներ եղան, առաջարկեցինք լուծումներ: Այդ թվում և` ԿԲ-ն այդ կետերից մեկն արեց: Ես չեմ ուզում ասել, թե իմ ասածն արեց, որովհետև դա հայտնի կետ էր, պրոֆեսիոնալ բանկիրներին հասկանալի: ԿԲ-ն ունի համապատասխան գործիքներ և այնպես արեց, որ բանկերում դոլար չլինի: Եթե հիշում եք, երկու տարի առաջ, երբ դարձա պատգամավոր, ես օրենսդրական նախաձեռնություն արեցի, որ Հայաստանում վարկավորումը լինի միայն դրամով: Ինչու է հացը դրամով, իսկ վարկերը դրամով չեն: Բայց քանի որ մեզ մոտ ազատ կուրս է, ԿԲ-ն երաշխավորում է բոլոր բանկերին, որ ցանկացած փոխանցում ապահովում է:

Ես համարում եմ, որ սա շուտով կանեն, բայց այնուամենայնիվ, ԿԲ-ն ու նախկին վարչապետը համարեցին, որ դա անընդունելի է: Բայց օրը եկավ, և ԿԲ-ն բանկերին ստիպեց հրաժարվել տարադրամից: Հիմա գոյություն ունի տարադրամի բարձր պահանջ, ինչը բավարարվում է բանկերի միջոցների հաշվին, որոնք շատ սահմանափակ են: Եվ Դա շատ կարճ միջոցառում է, մի քանի շաբաթվա, այլ ոչ թե մի քանի ամսվա կամ տարվա:

– Որովհետև մենք շարունակում ենք գերկախվա՞ծ մնալ այն արտաքին գործոններից, որոնց մասին նշել եք:

 – Այո: Ի՞նչ պիտի անեն հիմա: Անկեղծորեն ասեմ՝ ես գտնում եմ, որ հիմա Կենտրոնական բանկը չպետք է թույլ տա, որ դոլարը 470-480-ից ներքև իջնի, որովհետև ինչքան իջնի, գահավիժումը այդքան մեծ կլինի: Մենք նման ենք ինքնաթիռի, որի վառելիքը օդում վերջացել է: Երբ օդում ինքնաթիռի շարժիչն անջատվում է, խորհուրդ չի տրվում այն նորից միացնել: Խորհուրդ է տրվում փորձել իջնել, որքան էլ դա դժվար է օդաչուի համար:

– Եվ չիջացնելը միջոցի գործադրո՞ւմն է:

– Պետք չի ձգտել արժևորել դրամը, հպարտանալ, որ տեսեք` ետ բերեցինք 430-440 դրամի, դա ոչինչ չի նշանակում: Կան քայլեր, որոնք վստահ եմ, որ կառավարությունն ուզում է և անում է:

– Որո՞նք, օրինակ: Այն, որ վարչապետը խանութներով շրջում և գնե՞ր է հրահանգում:

– Ո՛չ: Ես գնահատում եմ: Մարդն այնքան է անհանգստացած: Հեշտ է խոսել, ի՞նչ անի:

– Իսկ որտե՞ղ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

– Փաստորեն այդ հանձնաժողովն էլ խուճապի մեջ է, այդ կառույցն էլ չկա:

– Միակ մարդը, ով խուճապի մեջ չէ, վարչապե՞տն է:

– Ո՛չ: Անճարությունից է, սիրտը ցավում է: Համաձայն եմ` դա ի՞նչ միջոցառում է, այդպես հարց չեն լուծում, բայց դե ինչ անի, ինչ անեն:

 – Դուք, օրինակ, առաջարկում եք, որ այս երկրում գիտնականները խմբվեն, առաջարկներ անեն իշխանություններին:

 – Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ գազի դիմաց դոլարով վճարումներ պետք է անենք: 450 մլն դոլար միայն «Գազպրոմին» պետք է վճարենք: Կարծում եմ, որ նախագահը, վարչապետը պետք է ռուբլով վճարեն: Սա թույլ կտա, որ Ռուսաստանում աշխատող մեր հայրենակիցները նույնպես չտուժեն, որովհետև նրանք ռուբլով են աշխատում, բայց դոլարով են մեզ փող ուղարկում: Հիմա ռուբլու կուրսն այնպես է փոխվել, որ մենք նրանց կարող ենք ասել ռուբլով ուղարկեք: Միևնույն ժամանակ ենթադրում եմ, միգուցե շատ պարզունակ եմ, որ Ռուսաստանը դժվար մերժի այս խնդրանքը, որովհետև այդ երկիրը, որն այսօր հայտնվել է նման քաղաքական իրավիճակի մեջ, չի կարող Հայաստանին մերժել, որովհետև ինքը պայքարում է դոլարի դեմ: Այո, ՌԴ-ն կարող է նաև «ոչ» ասել: Մենք 2013թ. դեկտեմբերի 2-ին «ՀայՌուսգազարդի» հետ կնքել ենք շատ վատ պայմանագիր: Հիմա մտել ենք ԵՏՄ, թող որ ոչ բոլորն էին դրան կողմ, արդեն մտել ենք ԵՏՄ, ՀՀ ղեկավարությանը կարող եմ հուշել, որ 2013թ. պայմանագրի՝ անընդհատ դոլարով վճարելու այդ թույլ կետը փոխելու ավելի լավ ժամանակ չկա: Կարծում եմ, որ չափազանցված են այն սպասելիքները, որ ռուսներն անպայման դա մերժելու են: Դժվար է դա մերժել: Ես ակեղծ եմ ասում, վիճակն այդպիսին է:

Ես ոչ ԵՏՄ-ի կողմն եմ եղել, ոչ էլ գտնում եմ, որ ռուսական ռուբլին մի բան կանի, բայց եթե մենք ռուբլիով փրկվենք, ապա փրկվենք, որ տնտեսությունը կոլապս չունենա: Ես տնտեսության կոլապսին էլ կդիմանայի, բայց հենց կոլապս եղավ, Ադրբեջանը կհարձակվի: Այս 15 թվերը Հայաստանի վրա չեն գալիս: 615՝ վատ է, 715` վատ է, 1815` էլի պատերազմ է՝ ռուս թուրքական, 1915՝ Ցեղասպանություն: 2015` շատ եմ վախենում այդ թվից:

– Մենք իրականում ինչի՞ց պետք է վախենանք:

– Պատերազմից: Մենք թուլանում ենք: Ադրբեջանը դեռ պահուստներ ունի, թեև նա էլ է կորցնում: Չի կորցնում Միացյալ Նահանգները, շահում է Չինաստանը, չի կորցնում Սաուդյան Արաբիան, որը բացի նավթի գնից` շահում է լրացուցիչ բոնուսներ: Բայց մեր պահուստներն այնքան քիչ են, որ բավարարում են երկու ամսվա: Ադրբեջանի պահուստները` 5 տարվա: Տարբերությունը տեսեք: Ճիշտ է, 1996թ. համակարգը ավելի փոքր էր, բայց ավելի կենսունակ էր: Ավելի կենսունակ էր նաև Ադրբեջանի համեմատ: Ուզենք, թե չուզենք, պահուստներ ունեցող, բավականին կայուն տնտեսական վերարտադրություն ապահովող երկիր է: Չեմ ուզում վախեցնել, բայց մենք սրանից պետք է վախենանք և փորձենք լուծումներ գտնել:

– Արտակ Շաբոյան-Արթուր Ջավադյան-Հովիկ Աբրահամյան եռյակն այսօր որքանո՞վ է գործունակ վիճակը տանելի մակարդակի հասցնելու համար:

– Կառավարությունը պետք է զբաղվի ռուբլու վճարումների մասով, Կենտրոնական բանկը պետք է ընդունի ռուբլին որպես արժույթ, որպեսզի նվազեցնի դոլարի պահանջարկը: Ոչ մի կերպ չի կարելի գնալ տնտեսության կենտրոնացման: Հնչում են խոսքեր, թե տարադրամի փոխանակման կետեր, մանր խանութներ փակենք, բայց վնասի մեջ խոշորն ավելի մեծ վնաս էր տալիս: Պետք է դաս քաղել, անմիջապես փոխել օրենքները՝ ընդհուպ մինչև արժութային փոխառություն, կանոնակարգել արտարժույթի մուտքերը, դիտարկել, թե որտեղ կարելի է ներմուծումների մեջ տնտեսել: Դրամը արժեզրկվելու է, պետք է առանց խուճապի արժեզրկել, թող արժեզրկվի: Իմ գնահատմամբ` վիճակն այնպիսին է, որ 2015թ. մենք առնվազն 30-40%-ով ավելի վատ ենք ապրելու: Մենք պետք է սրան դիմանանք:

 – 2005-2006թթ. դրամն էապես արժևորվում էր, ինչը հարվածեց հատկապես արտահանողներին: Այս արժեզրկումը կնպաստի՞ արտահանմանը:

– Իհարկե` կօգնի: Կօգնի, բայց մեկ-երկու տարի հետո: Օրինակ՝ 2015-ին մենք ունենալու ենք ծանր տարի: Ես կառավարության տեղը լինեի, աճ չէի պլանավորի: Համար մեկ խնդիրը կհամարեի ոչ թե աճը, այլ կառուցվածքային փոփոխությունները: Պետք է բուժել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում