«Ռեդ Բուլ»-ի և Սլովենիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կևին Կամպլը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա», տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
24-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը գերմանական ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2019 թվականը:
«Կամպլն ունիվերսալ հարձակվողական ոճի կիսապաշտպան է, որին մենք վաղուց էինք հետևում: Նրա խաղաոճը համապատասխանում է մեր թիմին»,- հայտարարել է «Բորուսիա»-ի մարզական տնօրեն Միխայել Ցորկը:
Հավելենք, որ Կևինը «Ռեդ Բուլ»-ի կազմում անցկացրել 109 հանդիպում և դարձել 29 գոլի հեղինակ: