Լոնդոնի «Չելսի»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը հայտարարել է, որ կցանկանար «ազնվականներ»-ի կազմում տեսնել կատալոնական «Բարսելոնա»-ի և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Մեծ հաճույքով նորից կխաղայի Մեսսիի հետ միասին: Նա լեգենդար ֆուտբոլիստ է, ով կարողացել է փոխել «Բարսելոնա»-ի պատմությունը:
Կցանկանայի նրան տեսնել «Չելսի»-ի կազմում: Ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնա»-ն Մեսսին և ևս 10 ֆուտբոլիստներ: Նա հաճախ է թիմին փրկում անհաջողություններից»,- հայտարարել է իսպանացի կիսապաշտպանը: