Ամերիկյան Victoria’s Secret բրենդը գովազդային արշավ է ներկայացրել, որը նվիրված լողազգեստների նոր հավաքածուին: Ֆոտոշարքին մասնակցել է բրենդի առաջատար «հրեշտակը»՝ Քենդիս Սվեյնփոլը, գրում է Elle.ru-ն: Նկարահանումներն անցկացվել են Կարիբյան կղզիներում:
Հարավաֆրիկացի մոդելը լուսանկարվել է սև ավազով պատված լողափին: Լուսանկարներում Քենդիսը ցուցադրում է իր հիասքանչ մարմինը, ինչպես նաև տարբեր լողազգեստների նոր մոդելները: Victoria’s Secret-ի գովազդային լուսանկարները երբեք այսքան սեքսուալ չէին եղել: