Thursday, 25 04 2024
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով

Բելառուսն ու Հայաստանն անհարկի նյարդայնանում են ու ընկնում արժութային ճգնաժամի մեջ. Մոդեստ Կոլերով

«Բելառուսն ու Հայաստանն անհարկի նյարդայնանում են ու ընկնում արժութային ճգնաժամի մեջ»,- այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսաստանցի հայտնի քաղաքագետ, «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովն՝ անդրադառնալով Բելառուսի և Ռուսաստանի միջև առաջացած խնդիրներին, համաձայնությանը՝ առևտուր իրականացնել միայն դոլարով:

Նա նշեց, որ Բելառուսը վարում է հատուկ մարտավարություն, որի նպատակը բացարձակապես զիջումներ կորզելը չէ: Նրա գնահատմամբ, դա մարտավարություն է՝ իրավիճակային քաղաքականություն: Այսինքն՝ Կոլերովի խոսքով՝ երբ երեկ դոլարի կուրսը բարձրացավ, իսկ այսօր ընկավ, նա, ով առաջարկում է դոլարով առևտուր անել, հայտնվեց հիմար վիճակում:

«Դոլարի կուրսն ավելի արագ է փոփոխվում՝ ընկնում կամ բարձրանում, քան որևէ մեկը որոշում է կայացնում: Ուստի ինքն իրենով սա միտված է տեխնիկական, պահի խնդիր լուծելուն: Սա երկարաժամկետ քաղաքականության չէ՝ միտված Եվրասիական տնտեսական միությունը վիժեցնելուն: Բելառուսը տեխնիկական խնդիրներ է փորձում, բայց մենք պետք է համակերպվենք, որ սա է Բելառուսի իշխանությունների առանձնահատկությունը՝ նրանք եղել են ու մնում են չափազանց էմոցիոնալ:

486c9b36d9010036137bc01499045ced

Ներկայումս Բելառուսն ինքնակամ ընկել է արժութային ճգնաժամի մեջ: Մեզանից յուրաքանչյուրը կամ կարող է ծիծաղել նրանց վրա, կամ ցավակցել։ Ես նրանց ցավակցում եմ, քանի որ նրանք սկսեցին անհանգստանալ շատ ավելի շուտ, քան նրանց մոտ սկսվեց ճգնաժամը, և ես կարծում եմ, որ դա պատահեց այն պատճառով, որ նրանք սկսեցին անհանգստանալ ու նյարդայնանալ: Նույնի ականատեսն ենք դառնում Հայաստանում ևս: Հայաստանում այդ վայրի տատանումները ևս նյարդերի մասին են խոսում: Պետք է սովորել այս ամենին: Մեկ տան մեջ պետք է շատ ավելի հաճախ զրուցել միմյանց հետ: Սա է այս ամենի պատճառը»,- ասաց Կոլերովը:

Նա նաև հստակեցրեց, թե չի կարծում, որ Բելառուսի առաջ քաշած խնդիրները կապ ունեն Բելառուս-ԱՄՆ ակտիվ համագործակցության հետ, ավելին՝ նա այդ համագործակցությունը չի դիտարկում որպես վտանգ ՌԴ եվրասիական գործընկերության համար: «Թող երկխոսեն, այո, խնդիր չկա դրանում»,- նկատեց Կոլերովը:

Հարցին, թե ինչի՞ հաշվին են Ռուսաստանն ու եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին մասնակցող երկրները հաղթահարելու առկա արժութային և տնտեսական խնդիրները, որի մասին օրերս իր մեծ մամլո ասուլիսի ընթացքում խոսեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանեց, որ այն բանի հաշվին, որ ԵՏՄ-ի կազմում ՌԴ-ի և Ղազախստանի տնտեսությունները կազմում եմ 85%, իսկ այս երկրների տնտեսությունները հիմնված են արտահանման վրա, իսկ ազգային արժույթի թուլացումը միշտ խթանում է ոչ միայն արտահանումը, այլև ներդրողների շահույթները:

«Եթե այդ շահույթները մեծանում են և ճիշտ օգտագործվում երկրի ներսում, ապա դա թույլ է տալիս նրանց խթանել տնտեսական աճը: Եթե այս տրամաբանությամբ խթանում տեղի ունենա, ապա դրանից կշահեն Ռուսաստանն ու Ղազախստանը, հետևաբար նաև ԵՏՄ-ն: Իհարկե, այս իրավիճակում մարդիկ փոքր-ինչ տուժում են, երբ աշխատավարձը ռուբլով են ստանում, բայց պետք է խորհուրդ տալ, որ նրանք չփոխեն ռուբլին դոլարով կամ այլ երկրներում անեն նույն գործողությունը, քանի որ դա նյարդայնության նշան է և ավելի է բարդացնում իրավիճակն արժութային շուկայում, պետք է հանգստություն ցուցաբերել»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը պայմանավորվել են Ռուսաստան մատակարարվող սննդամթերքի գները ֆիքսել դոլարով: Այս մասին հայտարարել է Բելառուսի փոխվարչապետ Միխայիլ Ռուսին: Նա ընդգծել է, որ դա արվել է նրա համար, որպեսզի բելառուսական ձեռնարկությունները չկրեն վնասներ: Ռուսական կողմը պաշտոնական մեկնաբանություններ չի տվել: Դեկտեմբերի 18-ին Բելառուսի վարչապետ Միխայիլ Մյասնիկովիչը հայտարարել է, որ Մինսկը ռուսական առևտրային ուղղությամբ մեկ տարում կորցրել է 739 միլիոն դոլար: Նույն օրը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրի կառավարությունից պահանջել է Ռուսաստանի հետ առևտուրն իրականացնել դոլարով ու եվրոյով: Վերջին շրջանում Բելառուսի նախագահ Լուկաշենկոն ոչ մեկ անգամ է կտրուկ տոնայնության արտահայտվել Ռուսաստանի հասցեին՝ պնդելով, որ Բելառուսը չի սպասելու և աղոթելու Ռուսաստանի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում