Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի ազգային հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը չի շտապում երկարաձգել իր պայմանագրի ժամկետը թիմի հետ, տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները:
«Ինձ չի հուզում նոր պայմանագրի մասին թեման: Ես դեռ երկու տարվա պայմանագիր ունեմ թիմի հետ: Իմ և թիմի ղեկավարության միջև հանդիպումներ են եղել, սակայն ոչ ոք դեռ չի շտապում:
Այո, Մադրիդի «Ռեալ»-ի կազմում ես շատ նվաճումներ եմ ունեցել, և ես պարտական եմ այս թիմին»,- հայտարարել է Ռամոսը: