Գերմանիան պլանավորում է Սիրիայի և Իրաքի տարածքում ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման զինյալների գոծողությունների հետևանքով սեռական բռնության զոհ դարձած մարդկանց համար վերականգնողական կենտրոն ստեղծել: Այս մասին Գերմանիայի զարգացման նախարար Գերդ Մյուլերը պատմել է Bild թերթին տված հարցազրույցում:
Նախարարը նշել է, որ կենտրոնը կարող է միանգամից սպասարկել Իրաքից և Սիրիայից100 կնոջ:
Նշենք, որ ավելի վաղ ԴԱԻՇ-ի զինյալները սպանել են ավելի քան 150 իրաքցի կանանց, որոնք հրաժարվել էին զինյալների հետ ինտիմ հարաբերությունների մեջ մտնել: