Արգենտինայի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խոնաս Գուտիերեսը, ով այս տարի բուժվեց ամորձիների քաղցկեղից, վերսկսել է իր մարզումներն անգլիական «Նյուքասլ»-ի կազմում, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
31-ամյա Գուտիերեսը «Նյուքասլ»-ի կազմում հանդես է գալիս 2008 թվականից:
Ֆուտբոլիստի մոտ ամորձիների քաղցկեղը հայտնաբերել էին 2013 թվականին: