Անգլիական «Լիվերպուլ»-ի նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը հայտարարել է, որ չի ցանկանում թիմում տեսնել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Տորեսին, տեղեկացնում է TalkSport-ը:
Այժմ Տորեսը վարձավճարով հանդես է գալիս իտալական «Միլան»-ում: Իտալիայի ընթացիկ առաջնությունում իսպանացին խփել է 1 գնդակ:
«Ես դեմ եմ, որ Տորեսը վերադառնա «Լիվերպուլ»: Նա սպառել է իր ուժերը: Չկա այն Տորեսը, ով հիանալի էր հանդես գալիս Իսպանիայի և Անգլիայի առաջնություններում:
Կարծում եմ, որ նրա լավագույն տարիներն անցյալում են»,- հայտարարել է Կարագերը: